Իրանում ջրի պակասի պատճառով բողոքի ցույցերը վերաճել են ոստիկանության հետ բախումների (տեսանյութ)
Այս թեմայով
- «Արցախի կորուստ, համազգային ճգնաժամ. գոյապայքար ՀՀ պետականության համար». կայացել է «Հայ դատն այսօր» 15-րդ խորհրդաժողովը
- Իրանի դեսպանը՝ Սյունիքում ռազմական ներկայություն ունենալու մասին
- Իրանի ռազմական ներկայությունը ծովում մեծանում է
- Էսլամի. Իսրայելը կանգնած է Արևմտյան Ասիայի հակամարտությունների մեծ մասի հետևում
Իրանի հարավ-արևմտյան Խորամշահր քաղաքում ջրի պակասի պատճառով խաղաղ ցույցերը վերաճել են ոստիկանության հետ բախումների: Այդ մասին հայտնում է Deutsche Welle-ն:
Ցուցարարներն իրավապահ մարմինների ուղղությամբ քարեր և շինարարական աղբ են նետել: Ի պատասխան՝ ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել: Հաղորդվում է, որ վնասվել է մի քանի շինություն, այդ թվում՝ Սրբազան պաշտպանության թանգարանը՝ նվիրված Իրաքի դեմ ութամյա պատերազմին, և կամուրջներից մեկը:
Twitter-ում տարածվող տեսանյութերում լսվում են կրակոցների ձայներ, և երևում է, թե ինչպես են մարդկանց խմբերը փորձում թաքնվել դեպքի վայրից: Ըստ երևույթին՝ իրավապահ մարմինները կրակ են բացել ցուցարարների ուղղությամբ:
CNN հեռուստաալիքն, իր հերթին, վկայակոչելով սոցցանցում հրապարակումները, հայտնել է առնվազն մեկ զոհի մասին: Պաշտոնական աղբյուրներում այդ տեղեկությունը դեռ չի հաստատվում:
Միևնույն ժամանակ, Խուզեստան նահանգի նահանգապետ Գոլյմամ Ռեզա Շարիաթին ներողություն է խնդրել տեղի ունեցածի համար:
«Մենք ներողություն ենք խնդրում… Մենք լուծում ենք խնդիրը, և աշխատում ենք քաղաքացիների մտահոգությունները վերացնելու ուղղությամբ»:
Միջադեպը տեղի է ունեցել խողովակների վթարի պատճառով, ինչի հետևանքով խախտվել է նահանգի մի շարք քաղաքներ խմելու ջրի մատակարարումը: Իրավիճակը բարդացել է այն պատճառով, որ մի քանի օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը հասել է +45 աստիճանի՝ ըստ Ցելսիուսի: Արդյունքում՝ բողոքի ցույցեր են տեղի ունեցել, սոցցանցերում ցուցարարները սկսել են կառավարության հրաժարականը պահանջել:
Mr president! The thugs of the Iranian regime open fire on protesters in the one of our city of south #Khorramshahr. Just please look at These people
they are demonstrating for lack of fresh water availability in the city. This video is for today.
Please be our voice