Անկարայում ձերբակալվել են ցամաքային ուժերի գնդապետներ և փոխգնդապետներ
Անկարայի հանրապետական գլխավոր դատախազությունը գյուլենականների ու քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» գործով ընթացող հետաքննության շրջանակներում 68 զինվորականի ձերբակալելու որոշում է կայացրել, գրում է ermenihaber.am-ը:
Նրանց շարքերում կա 22 գնդապետ և 27 փոխգնդապետ: Բոլորն էլ թուրքական բանակի ցամաքային ուժերի հրամկազմից են: Նրանք կասկածվում են գյուլենական համայնքի հետ կապ պահպանելու և գաղտնի կապուղիներով տեղեկատվություն փոխանցելու մեջ:
Կասկածյալներին հայտնաբերելու և բերման ենթարկելու օպերացիան իրականացրել է թուրքական ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի վարչության հատուկջոկատայինները: Նշենք, որ գյուլենական համայնքն Անկարաի կողմից ճանաչված է որպես ահաբեկչական կառույց, իսկ առաջնորդ ամերիկաբնակ Ֆեթուլլահ Գյուլենը մեղադրվում է 2016-ին Թուրքիայի ռազմական հեղաշրջման փորձ նախաձեռնելու մեջ: