Դոնալդ Թրամփը պատահաբար ներկա է գտնվել անծանոթ զույգի հարսանիքին
Անցած տարի էլ էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնվել նման իրավիճակում, ըստ երեւույթին հարսանիքներին անսպասելիորեն հայտնվելը նրան դուր է եկել )))
Եւ այսպես, TMZ–ի փոխանցմամբ՝ Թրամփը ժամանել է Նյու Ջերսիում գտնվող իր՝ Trump National Golf Course գոլֆ ակումբ ու ներկայացել անծանոթ մարդկանց հարսանիքին, անակնկալ մատուցելով նորապսակներին։
ԱՄՆ նախագահը լուսանկարվել է նորապսակների հետ, ապշած հյուրերին հայտնել, որ հոգ տանեն նորապսակների մասին ու ուրախ- ուրախ հեռացել ծափահարությունների ներքո։
Հայտնում են, որ Թրամփն իր ուղղաթիռով էր ժամանել, որից հետո առանց նախազգուշացման մտել էր դահլիճ, որտեղ հարսանեկան արարողություն էր։
Իսկ, ահա հեռանալիս Դոնալդ Թրամփն իրեն չի կորցրել ու համբուրել է հարսնացուի այտը։