Ադրբեջանում դատական նիստի ժամանակ տղամարդը դանակահարել է նախկին կնոջը
Ադրբեջանում դատավարության ընթացքում տղամարդը դանակով սպանել է նախկին կնոջը:
ԱՊԱ-ի փոխանցմամբ՝ Մինգյաչեւիր քաղաք բնակիչ Հալիդ Ալիեւը (ծնված 1981 թվականին) դատավարության ժամանակ դատավորի աչքի առաջ դանակով հարվածներ է հասցրել նախկին կնոջ՝ Տարանա Նաբիեւայի (ծնված 1977 թվականին) գլխին, պարանոցին եւ սրտին։
Ըստ տեղեկության՝ նրանք ամուսնալուծվել էին 4 տարի առաջ։ Կինը դատարան էր դիմել երեխայի ալիմետի գումարը բարձրացնելու համար։ Դատավարության ժամանակ կնոջ եւ տղամարդու միջեւ վեճ է ծագել, որի հետեւանքով Հ․ Ալիեւը դաժանորեն սպանել է նախկին կնոջը։ Կինը մահացել է հիվանդանոցի ճանապարհին։