Քաղաքագետ Ստանիսլավ Բելկովսկին՝ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության և Նիկոլ Փաշինյանի մասին «Русская провокация» ծրագրում
«Русская провокация» հաղորդումը ցուցադրվում է «Эхо Москвы» ալիքով ու այն շատ հետաքրքիր ձեւաչափ ունի։ Քաղաքագետ Ստանիսլավ Բելկովսկին կարդում է 1918 թվականին հրատարակվող «Известия» թերթը ու զուգահեռներ անցկացնում Ռուսաստանի ներկա իրողությունների հետ (ի դեպ, մարդկանց, ովքեր սիրում են բղավել, որ սա ամերիկամետ ալիք է եւ այլն, հայտնեմ, որ 1918-ի թերթը գնվել էր «Գազպրոմ» կոնցերնի կողմից Լոնդոնում կայացած աճուրդի ժամանակ, իսկ հաղորդումը դարձյալ այդ նույն ընկերությունն է հովանավորում).
Եվ այսպես, ինչո՞վ է այս ամենը վերաբերում մեզ։ Բելկովսկին կարդում է թերթից մի հատված (18-րդ րոպեից ), որը վերաբերում է անցած դարի Հայաստանի Հանրապետությանը, իսկ հետո անդրադառնում ներկայիս Հայաստանին, Նիկոլ Փաշինյանին ու գեներալ Մանվելին։