Արցախի բնապահպանության նախարարն ազատվել է պաշտոնից
Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 30-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Վազգեն Միքայելյանն ազատվել է Արցախի Հանրապետության բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Արցախի Հանրապետության բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարի պարտականությունները ժամանակավորապես վերապահվել են բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարի առաջին տեղակալ Արթուր Գաբրիելյանին։