Մահակներով ու աթոռներով զանգվածային ծեծկռտուք Սուրգուտում՝ «Հայկական շաուրմա» սննդի կետի մոտ (տեսանյութ)
Համացանցում տեսանյութ է հայտնվել ռուսական Սուրգուտ քաղաքի փողոցներից մեկում տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի մասին, որի հետևանքով մի քանի մարդ է տուժել։
Միջադեպը տեղի է ունեցել «Հայկական շաուրմա» սննդի կետի մոտ։ Կետի աշխատակիցները կռվել են մահակներով ու աթոռներով։ Կռվի պատճառ կարող էր դառնալ գործարարների միջև կոնֆլիկտը, ինչին միացել են նրանց ընկերներն ու աշխատակիցները, հայտնում է ura.news-ը։
Նախնական տվյալների համաձայն՝ կռվին մասնակցել է ավելի քան 20 մարդ՝ միմյանց հետ մրցակցող սննդի կետերի ներկայացուցիչներ։ Սուրգուտի ոստիկանությունից հայտնել են, որ պարզում են զանգվածային ծեծկռտուքի պատճառները։