Թուրքիան սկսել է կարտոֆիլ ներկրել Սիրիայի հյուսիսում թուրքական ԶՈւ-ի օկուպացրած տարածքներից
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիան սկսել է կարտոֆիլ ներմուծել Սիրիայից։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչին, տեղեկացնում է Oda TV-ն։
Զեյբեկչին նշել է, որ Սիրիայի հյուսիսից արդեն ներկրվել է 4.000 տոննա էժան կարտոֆիլ, այս միջոցով իշխանությունները փորձում են լուծում գտնել երկրում սկսված «կարտոֆիլային» ճգնաժամին և այլընտրանք գտնել շուկայում առկա բավականին թանկ կարտոֆիլին։
Հայտնի է նաև, որ կարտոֆիլը ներմուծվել է Սիրիայի հյուսիսային այն շրջաններից, որոնք օկուպացված են մնում թուրքական ԶՈւ-ի կողմից՝ «Եփրատի վահան» ռազմական գործողությունից ի վեր։
Մի շարք ընդդիմադիր լրատվամիջոցներ անհանգստություն են հայտնել պատերազմական երկրից բերված կարտոֆիլի ծագման ու անվտանգության հետ կապված։ Որոշ լրատվամիջոցներ նշել են, որ չի բացառվում, որ այդ տարածքներում իրագործված լինեն քիմիական հարձակումներ։
Oda TV-ն՝ հղում անելով Թուրքիայի էկոնոմիկայի նախարարության իր աղբյուրին, նշել է, որ չի բացառվում, որ Թուրքիան սկսի Սիրիայից ներկրել նաև ոսպ, սիսեռ և ցորեն։