Ագռավները կարող են հիշողությամբ տարբեր առարկաներ ստեղծել
Համարվում է, որ մտքում առարկայի վերացական պատկերը ստեղծելու կարողությունը բնորոշ է միայն մարդկանց: Վերջին հետազոտությունները, սակայն, ցույց են տվել, որ ագռավները նույնպես կարող են դա անել, հաղորդում է «Մոյա պլանետան»:
Քեմբրիջի եւ Օքլենդի համալսարանի գիտնականները ագռավներին սովորեցրել են որոշակի չափի թղթերը տեղավորել ավտոմատի մեջ, որն ի պատասխան պարգեւ է տվել: Երբ ագռավներին մեծ չափի թուղթ են տվել, նրանք սովորել են պատռել այն՝ անհրաժեշտ չափ ստանալու համար:
Հետազոտության ժամանակ օգտագործվել են նորկալեդոնյան ագռավները, որոնք հայտնի են նրանով, որ կարողանում են փայտիկների, ծակող առարկաների եւ կեռերի ձեւով տարբեր գործիքներ պատրաստել: