Ռուսաստանցիներին պարտավորեցրել են անձրեւի համար վճարել
Այս թեմայով
- Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին բանտում մահացել է
- Սիրիայում ՌԴ–ի հետ հակասությունը C-400–ների վրա չի ազդի
- Ռուսաստանը Թուրքիային կոչ է անում խստորեն կատարել Իդլիբի վերաբերյալ Սոչիի համաձայնագիրը․ Լավրով
- Ռուսաստանի հետ համատեղ հերթապահությունը կսկսվի մոտ ժամանակներս.Թուրքիայի պաշտպանության նախարար
Պերմի երկրամասում Կունգուր քաղաքի բնակիչները մայիսից կոմունալ ծառայությունների անդորրագրերն են ստանում, որտեղ նշված է կեղտաջրերի, այդ թվում անձրեւաջրերի համար գումարը, գրում է «Իսկրան»:
Ամեն ամիս բնակիչները անձրեւի համար 7 ռուբլի են վճարելու:
Քաղաքային «Վոդոկանալ»-ում հրատարակությանը հայտնել են, որ հավաքը լիովին օրինական է եւ իրականացվում է սակագների տարածաշրջանային ծառայության հրամանի հիման վրա: Կունգուրի բնակչությունը ավելի քան 66 հազար մարդ է կազմում: