Թրամփը կձեռնարկի քայլեր, որ F-35-ները մատակարարվեն Թուրքիային
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն թուրքական NTV հեռուստաընկերության հաղորդումներից մեկի ժամանակ խոսել է մի շարք առանցքային և արդիական հարցերի շուրջ:
Մասնավորապես թուրք պաշտոնյան անդրադարձել է այսօր Եվրամիության կողմից Թուրքիային տրամադրվելիք օգնությանը, F-35 ռազմական ինքնաթիռների շուրջ ստեղծված իրավիճակին, Սիրիայի քրդական ուժերին և արտակարգ դրությանը:
«Ինչպես տեսաք, նույնիսկ ընտրությունների ժամանակ արտակարգ դրությունը մարդկանց առօրյա կյանքի վրա չազդեց որևէ կերպ: Արտակարգ դրությունը ոչ թե ընտրություն էր, այլ՝ անհրաժեշտություն: Իսկ դրա վերաբերյալ մեզ ուղղված ԵՄ-ի պահանջներն ուղղակի անարդարացի էին»:
Չավուշօղլուն հաստատել է, որ Եվրամիությունը վավերացրել է Թուրքիային 3 մլրդ եվրո ֆինանսական օգնություն տրամադրելու նախագիծը, ինչը նրա կարծիքով կարևոր քայլ է: Ըստ նրա` այդ գումարը Թուրքիային կտրամադրվի մինչև ընթացիկ տարվա վերջ: Նա հույս է հայտնել, որ ԵՄ-ն ետ չի կանգնի իր այդ որոշումից:
Անդրադառնալով F-35-ների շուրջ ստեղծված իրավիճակին՝ Չավուշօղլուն ասել է, որ չնայած սենատի կողմից Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանող օրինագծի վավերացմանը, ԱՄՆ-ի նախագահ Դոլանդ Թրամփը խոսք է տվել, որ այդ ինքնաթիռները, այնուամենայնիվ, կմատակարարվեն պաշտոնական Անկարային: Նրա պնդմամբ` Թրամփը կողմ է, որ թուրք-ամերիկյան հարաբերությունները կարգավորվեն և ընդլայնվեն:
Չավուշօղլուն նաև հույս է հայտնել, որ Միացյալ Նահանգները կկատարեն իրենց խոստումը և Սիրիայի քրդական ուժերից ետ կվերցնեն այն զենքերը, որոնք տրամադրվել էին քրդերին «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքար մղելու նպատակով: