Հայտնի են դարձել Թուրքիայի արտաքին պարտքի ծավալները
Հրապարակվել են մարտի 31-ի դրությամբ Թուրքիայի արտաքին պարտքի տվյալները։
Ըստ այդմ՝ ընթացիկ տարվա առաջին քառորդում Թուրքիայի համախառն արտաքին պարտքը կազմել է 466․7 մլրդ դոլար։ Այդ պարտքի հարաբերակցությունը ազգային եկամտի նկատմամբ կազմում է 52․9 տոկոս։
Թուրքիայի մաքուր արտաքին պարտքը նույն ժամանակահատվածում կազմել է 303․2 մլրդ դոլար։ Այդ պարտքի հարաբերակցությունը ազգային եկամտի նկատմամբ կազմում է 34․3 տոկոս։
Աղբյուր` ntv.com.tr