Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել. Զախարովա
Այս թեմայով
- Որքա՞ն ժամանակ կպահանջվի՝ արցախցիներին բնակարանով ապահովելու համար․ Գեղամ Նազարյան
- Ադրբեջանի մշակութային ցեղասպանության հերթական զոհն է դարձել ազգային գործիչ Ալեք Մանուկյանի արձանը
- Այսօր Արցախյան շարժման 36-ամյակն է
- «Արցախի կորուստ, համազգային ճգնաժամ. գոյապայքար ՀՀ պետականության համար». կայացել է «Հայ դատն այսօր» 15-րդ խորհրդաժողովը
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել: Այս մասին հայտարարել է ՌԴ-ի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Բաքվում Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի հայտարարությունը:
Զախարովան Հայաստանի եւ Ադրբեջանի լրատվամիջոցներին կոչ է արել կառուցողական լինել, նշելով, որ բոլորը շատ լավ հասկանում են, թե երկու կողմերը որքան ուշադրություն են դարձնում այս կամ այն հայտարարությանը: Միեւնույն ժամանակ, նա հորդորել է հենց տվյալ քաղաքական գործչից հստակեցնել, թե ինչ է ինքը նկատի ունեցել: Զախարովան շեշտել է, որ Մոսկվայի պաշտոնական դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում չի փոխվել:
«Մենք աշխատում ենք երկու կողմերի հետ, որպեսզի արդյունքի հասնենք եւ ասում ենք, որ այս հարցը մեզ համար միջազգային օրակարգի առաջնահերթություններից է: Հետեւաբար, ձեռք բերված պայմանավորվածությունների հիման կարգավորման հասնելը եւ կողմերի համաձայնեցված դիրքորոշումները եւ փոխադարձ հարգանքը, անշուշտ, համապատասխանում են մեր շահերին», - ասել է նա` ընդգծելով, որ Ռուսաստանի հիմնարար մոտեցումներն այս հարցում չեն փոխվել:
«Գլխավոր խնդիրն այն է, որ նման հայտարարությունները, ես նկատի ունեմ ոչ կառուցողական, չխանգարեն ընդհանուր նպատակին: Իսկ դրանք արվում են տարբեր ձեւաչափերով, տարբեր ներկայացուցիչների կողմից: Շատերը ցավոք, չեն համապատասխանում այն հայտարարություններին, որոնք, ասվել են, շատ հաճախ մեջբերումները կտրվել են կոնտեքստից կամ խեղաթյուրվել են», - ասել է Զախարովան:
Խոսելով Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման հնարավորության մասին, Զախարովան նշել է, որ «եթե նման հանդիպումը համաձայնեցվի եւ կայանա, մենք իսկապես արդյունավետ արդյունքներ եւ լավ մթնոլորտ ենք ցանկանում, քանի որ ներկայումս դա շատ կարեւոր է այն խնդիրների լուծման համար, որոնք օրակարգում են գտնվում, այդ թվում երկու երկրների օրակարգում»: