Կանզասում հզոր պտտահողմն ավերածություններ է առաջացրել. կան տուժածներ (Տեսանյութ)
ԱՄՆ-ի Կանզաս նահանգի որոշ բնակավայրերի պատուհասել է հզոր պտտահողմը՝ առաջացնելով ավերածություններ, գրում է Daily Mail–ը՝ հավելելով, որ կա ութ տուժած: Ի դեպ, նրանցից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է:
Հայտնի է, որ պտտահողմը վնասել է 175 շինություն՝ այդ թվում նաև դպրոցներ:
Դրա հետևանքով Գրինվուդ շրջանում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել: Հազարավոր տներ հոսանքազրկվել են:
Աղբյուրը մանրամասնում է, որ անցած երկու տարում սա արդեն երկրորդ դեպքն է, երբ Գրինվուդում այսպիսի ուժգնությամբ պտտահողմ է տեղի ունենում:
Ընդհանուր առմամբ, հունիսի 27-ի դրությամբ ԱՄՆ-ի ամբողջ տարածքում գրանցվել է 11 տորնադո: