Սաուդյան Արաբիայում հեռուստահաղորդավարուհուն մեղադրել են եթերում «անպատշաճ» զգեստ կրելու համար (տեսանյութ)
Այս թեմայով
- Սաուդյան Արաբիայի թագավորը շտապ գագաթնաժողով է հրավիրել
- Սաուդյան Արաբիան եւ ԱՄԷ-ը աջակցում են Սուդանի ռազմական խորհրդին
- Սաուդյան Արաբիայի բարձրաստիճան պաշտոնյաներն անմիջական կապ ունեն սաուդացի ընդդիմադիր լրագրող Խաաշկղիջիի անհետացման հետ. The Washington Post
- ԱՄՆ-ն կպարզի, թե ինչ է տեղի ունեցել անհետացած սաուդցի լրագրող Հաշքաջիի հետ
#Saudi General Authority for Audiovisual Media investigates anchor Shereen Rifai “for violating regulations and instructions” by “wearing indecent clothing” during a report she present on ending the ban on women driving in #SaudiArabia according to Okaz newspaper pic.twitter.com/3PDvRwVe2q
— Zaid Benjamin (@zaidbenjamin) 26 июня 2018 г.
Սաուդյան Արաբիայի իշխանությունները ստուգում են իրականացնում հեռուստահաղորդավարուհի Շիրին ալ Ռիֆայի նկատմամբ, որն «անպատշաճ» տեսքով հայտնվել է կադրում: Այս մասին հայտնում է BBC News-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Al Aan TV հեռուստաալիքի լրագրող ալ Ռիֆայը ռեպորտաժ է վարել կանանց կողմից ավտոմեքենա վարելու արգելքի վերացման մասին: Եթերի ժամանակ նրա աբայան (ավանդական երկար արաբական զգեստ) ծածանվել է քամուց, իսկ զգեստի տակից երևացել է նրա ոտքը: Ընդ որում՝ աբայայի տակից կինը տաբատ ու բլուզ է կրել: Եթերի այդ պահը Twitter-ում հրապարակել է վաշինգտոնցի լրագրող Զաիդ Բենջամինը:
Ալ Ռիֆայի արտաքինը զայրացրել է համացանցի պահպանողական օգտատերերին, որոնք զայրացած մեկնաբանություններ են թողել կնոջ տեսքի ու պահվածքի վերաբերյալ:
Սաուդյան Արաբիայում լրատվամիջոցների գործունեությունը վերահսկող հանձնաժողովը մեղադրել է ալ Ռիֆային աշխատանքի կանոնները խախտելու համար:
Լրագրողը հերքել է իր մեղքը:
«Ես պատշաճ հագուստ եմ կրել, և Աստված կբացահայտի այն ամենի ճշմարտացիությունը, ինչ ասվել է ինձ», - ասել է կինը: