Անտարկտիդայի տակ ակտիվ հրաբուխ է հայտնաբերվել
Անտարկտիդայի սառույցների հալչման տվյալների վերլուծությունը եւ ջերմային քարտեզի մանրամասն ուսումնասիրությունն Արեւելյան Անգլիայի համալսարանի գիտնականներին թույլ է տվել սենսացիոն հայտարարություն անել. Անտարկտիդայի սառույցների տակ, հավանաբար, գործող հրաբուխ կա, գրում է Life-ը՝ վկայակոչելով EurekAlert-ը:
Նորիջում Արեւելյան Անգլիայի համալսարանի պրոֆեսոր Քարեն Հեյվուդը նշել է, որ հրաբուխը կարող է սառույցների հալչման եւ երբեւէ ուսումնասիրված խոշորագույն սառույցների քայքայման հիմնական պատճառը լինել: Գիտնականներն այս եզրակացության են հանգել ջրի քիմիական կազմի վերլուծությունից, որի նմուշները հավաքվել էին խոշորագույն սառույցների մոտակայքից: Գիտնականները հայտնաբերել էին հազվագյուտ հելիում-3 իզոտոպը, որի ներթափանցումը մթնոլորտի մեջ տարեկան մի քանի կիլոգրամ է գնահատվում:
Նոր տվյալները համեմատվել են նախորդ զեկույցների հետ, ըստ որոնց, սառույցների արագ հալչման պատճառն Անտարկտիդայի արեւմտյան սառույցների ծածկույթի աշխարհագրական հատկանիշներն են, որոնք անցնում են խոշոր հրաբխային ջարդվածքների վրայով: