Գիտնականները պարզել են, թե որ սպասքը կարող է քաղցկեղ առաջացնել
Չայրվող մակերեսով սպասքում առկա նյութերը մարդու օրգանիզմում հայտնվելու դեպքում կարող են քաղցկեղի հետևանք դառնալ,գրում է Daily Mail-ը՝ հղում անելով շրջակա միջավայրի պահպանության վաշինգտոնյան գործակալության զեկույցին:
Հետազոտության տվյալներով՝ վնասված չայրվող մակերեսով թավաների կամ ցանկացած սպասքի օգտագործման հետևանքով մարդը կարող է ենթարկվել պերֆորիկտոյան թթվի ազդեցությանը:Այդ նյութը մտնում է նաև ջրակայուն և հրակայուն իրերի բաղադրության մեջ:
Նշվում է, որ պերֆորիկտոյան թթվի մասնիկները թունավոր հատկություն ունեն: Դրանց հայտնվելը օրգանիզմում կարող է հանգեցնել քաղցկեղի, խոլեստերինի մակարդակի բարձրացման և իմունային համակարգի ֆունկցիայի նվազեցման:
Լաբորատոր կենդանիների վրա իրականացված փորձերը ևս ցույց են տվել, որ այդ նյութը կարող է հանգեցնել լյարդի, սեռական օրգանների և ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի: