Էրդողանի հաղթանակը լավ լուր էր․ Իրանի ԱԳՆ խոսնակ
Այս թեմայով
- Ստամբուլի քաղաքային ավտտոբուսները հետաքրքիր ձեւով են շնորհավորել նոր քաղաքապետի հաղթանակը (տեսանյութ)
- Ստամբուլի քաղաքապետի իշխանական թեկնածուն պարտությունից հետո արտասվել է (տեսանյութ)
- Թուրքիայի ԳԸՀ-ն հրաժարվել է չեղյալ համարել նախագահական ընտրությունների արդյունքները
- Թուրքիան կքվեարկի այնքան, մինչեւ որ Էրդողանն ստանա ցանկացածը. NYT
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին, մեկնաբանելով Թուրքիայում կայացած արտահերթ նախագահական ընտրությունները, նշել է, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերընտրվելը լավ լուր է։
Ինչպես գրում է gazeteduvar.com.tr կայքը, Ղասեմին հատկապես շեշտել է ընտրություններին մասնակցության բարձր մակարդակը և գովելի համարել այդ օրինակը։
«Էրդողանի հաղթանակը լավ լուր էր։ Դա մեզ համար ընդունելի ու հաճելի է», - ասել է խոսնակը՝ շնորհավորելով Թուրքիայի նախագահին ու հաջողություններ մաղթելով երկրի կառավարությանը։
Նրա խոսքով՝ այս ընտրությունները կարող են ազդարարել նաև տարբեր ոլորտներում առկա թուրք-իրանական համագործակցության ընդլայնման մասին։
Հիշեցնենք, որ նախագահական ընտրությունների նախնական տվյալներով՝ գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստացել է ձայների 52,6%-ը: