Վրաստանում ադրբեջանցուն դատում են հակահայկական գրառման համար
Վրաստանի ադրբեջանցի քաղաքացի Օրհան Աբասի նկատամաբ քրեական է գործ է հարուցվել՝ «ահաբեկչության կոչ» հոդվածի հիման վրա: Օ.Աբասն «ԱՊԱ»-ին հայտնել է, որ դատական գործի համար հիմք էր հանդիսացել 2016 թվականի ապրիլյան դեպքերի ժամանակ Facebook սոցցանցում Հայաստանի դեմ արված գրառումը: Իր գրառման մեջ Աբասը դիմել էր Վրաստանում բնակվող ադրբեջանցիներին՝ կոչ անելով Ադրբեջանի դեսպանատան դիմաց աջակցության ցույցի փոխարեն բողոքի ակցիա անցկացնել Հայաստանի դեսպանատան դիմաց եւ այրել հայկական դրոշը:
Օրհան Աբասը նշել է, որ 2016 ապրիլի 21-ին իրեն կանչել են Վրաստանի Պետական անվտանգության ծառայություն. «10 ժամ տեւած հարցաքննությունից հետո ինձ հայտեցին, որ իմ դեմ քրեական գործ է հարուցվել: Այս տարվա ապրիլին ինձ կրկին կանչվեցին այդ ծառայություն, իսկ մայիսին տեղի էր ունեցել առաջին դատական նիստն այդ գործով, որին բարձրացվել էր իմ նկատմամբ կալանքի տեսքով խափանման միջոց ընտրելու հարցը, հիմք է հանդիսացել այն որ որ ես իբր կարող եմ փախչել Ադրբեջան: Իմ փաստաբանների բողոքարկումից հետո ես ազատ արձակվեցի 6000 լարի գրավի դիմաց: Իմ ընտանիքն այդքան գումար չուներ, ուստի մենք որպես գրավ տվեցինք իմ եղբոր հողատարածքը»:
Օ. Աբասի խոսքով՝ այս քրեական գործով վերջին նիստը տեղի է ունեցել հունիսի 20-ին, որի ընթացքում դատախազն իր համար 2-ից 6 տարվա ազատազրկում է պահանջել: «Դատավարությունը շարունակվում է, հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 3-ին»: Օրհան Աբասը կարծում է, որ խտրականության է ենթարկվում իր՝ ադրբեջանցի լինելու համար:
Լուրեր Հայաստանից - NEWS.am
! Այս նյութը հասանելի է նաև Русский Տպել
2
SHARES