Ըստ ԵԽ-ի՝ Թուրքիայում արտահերթ ընտրություններն անցել են վախի մթնոլորտում
Այս թեմայով
- Ստամբուլի քաղաքային ավտտոբուսները հետաքրքիր ձեւով են շնորհավորել նոր քաղաքապետի հաղթանակը (տեսանյութ)
- Ստամբուլի քաղաքապետի իշխանական թեկնածուն պարտությունից հետո արտասվել է (տեսանյութ)
- Թուրքիայի ԳԸՀ-ն հրաժարվել է չեղյալ համարել նախագահական ընտրությունների արդյունքները
- Թուրքիան կքվեարկի այնքան, մինչեւ որ Էրդողանն ստանա ցանկացածը. NYT
Եվրախորհրդարանի` (ԵԽ) Թուրքիայի հարցերով զեկուցող Քեթի Փիրին անդրադարձել է Թուրքիայում տեղի ունեցած արտահերթ և խորհրդարանական ընտրություններին։
«Այս ընտրությունները կազմակերպվել են անբարենպաստ պայմաններում։ Մարդկանց վախեցրել են»,- նկատել է Փիրին։
Նա, խոսելով եվրաինտեգրման շուրջ Թուրքիայի հետ բանակցությունների հեռանկարների մասին, ասել է որ առայժմ Եվրախորհրդարանը չի մտածում դրանք կասեցնելու մասին։ Ի դեպ, վերջին շրջանում Թուրքիայում ներքաղաքական լարված իրավիճակի պատճառով լարվել էին նաև Անկարայի և Եվրամիության հարաբերությունները:
Փիրին զգուշացրել է, որ իրենք կարևորություն են տալիս ոչ միայն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, այլև Թուրքիայում գործունեություն ծավալող այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներին և նրանց հետ կապը մշտապես պահպանում են։
Հիշեցնենք, որ հունիսի 24-ին կայացած ընտրությունների ոչ պաշտոնական տվյալներով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերընտրվել է իր պաշտոնում, իսկ նրա ղեկավարած «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցությունը հաղթել է խորհրդարանական ընտրություններում։
Աղբյուր` Takvim