Ուշագրավ տեղեկություններ Թուրքիայում կայացած ընտրություններից
Այս թեմայով
- Ստամբուլի քաղաքային ավտտոբուսները հետաքրքիր ձեւով են շնորհավորել նոր քաղաքապետի հաղթանակը (տեսանյութ)
- Ստամբուլի քաղաքապետի իշխանական թեկնածուն պարտությունից հետո արտասվել է (տեսանյութ)
- Թուրքիայի ԳԸՀ-ն հրաժարվել է չեղյալ համարել նախագահական ընտրությունների արդյունքները
- Թուրքիան կքվեարկի այնքան, մինչեւ որ Էրդողանն ստանա ցանկացածը. NYT
Թուրքիայում հունիսի 24-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում մեջլիս անցած ամենաերիտասարդ պատգամավորը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) ներկայացուցիչ 22-ամյա Ռումեյսա Քադաքն է։
Պատգամավորական մանդատ են ստացել նաև աղմկահարույց «Էրգենեքոնի» գործով նախկին դատապարտյալ ՄԵհմեթ Ալի Չելեբին («Ժողովրդահանրապետական կուսակցություն» -CHP) և նույն գործով նախկինում կալանավորված հայտնի լրագրող Ահմեթ Շըքը («Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցություն - HDP)։
Ընտրություններում հաղթանակ են տարել նաև ԱԶԿ-ի թեկնածու, հայտնի մոտոցիկլիստ Քենան Սոֆուօղլուն և ԺԴԿ-ն ներկայացնող դերասան Բարըշ Աթայը։
Նախագահական ընտրություններում ըստ նահանգների առաջատար են եղել իշխող կուսակցության թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանը, գլխավոր ընդդիմադիր ԺՀԿ-ի թեկնածու Մուհարրեմ Ինջեն և ընդդիմադիր քրդամետ ԺԴԿ-ի թեկնածու Սելահաթթին Դեմիրթաշը։
Սելահաթթին Դեմիրթաշը ստացած քվեների թվով առաջատար է եղել մասնավորապես հետևյալ նախանգներում․ Աղրը՝ 60․7 տոկոս, Դիարբեքիր՝ 63․6 տոկոս, Հաքքարի՝ 70․1 տոկոս, Իգդիր՝ 44․1 տոկոս, Մարդին՝ 58․3 տոկոս, Մուշ՝ 47․4 տոկոս, Սիիրթ՝ 49․6 տոկոս, Շըրնաք՝ 71․9 տոկոս, Վան՝ 57․8 տոկոս, Բաթման՝ 62․4 տոկոս։
Մուհարրեմ Ինջեն մրցակիցներին գերազանցել է հետևյալ նահանգներում․ Այդըն՝ 44․3 տոկոս, Չանաքքալե՝ 43․7 տոկոս, Էդիրնե՝ 55․6 տոկոս, Իզմիր՝ 54 տոկոս, Քըրքլարելի՝ 58․4 տոկոս, Քոնյա՝ 74․2 տոկոս, Քյութահյա՝ 71․5 տոկոս, Մալաթյա՝ 69․2 տոկոս, Մուղլա՝ 52․4 տոկոս, Թեքիրդաղ՝ 47․2 տոկոս, Թունջելի՝ 58 տոկոս։
Ռեջեփ Թայիփ Էրդողանը առաջատար դիրք է գրավել մնացած բոլոր նահանգներում։ Նրա օգտին ձայների հատկապես մեծ տոկոս է գրանցվել հետևյալ նահանգներում․ Ադըյաման՝ 68 տոկոս, Աֆյոնքարահիսար՝ 68 տոկոս, Բինգյոլ՝ 67 տոկոս, Չանքըրը՝ 76․2 տոկոս, Դյուզջե՝ 73․1 տոկոս, Էլազըղ՝ 70․1 տոկոս, Էրզրում՝ 73․1 տոկոս, Գյումուշհանե՝ 77․2 տոկոս, Քահրամանմարաշ՝ 74․3 տոկոս, Քաստամոնու՝ 69 տոկոս, Կայսերի՝ 70․3 տոկոս, Քիլիս՝ 70․4, Նևշեհիր՝ 68․1 տոկոս, Ռիզե՝ 76․9 տոկոս, Սաքարիա՝ 70․5 տոկոս, Սիվաս՝ 72․5, Տրապիզոն՝ 69․6 տոկոս, Յոզգաթ՝ 75․5 տոկոս, Աքսարայ՝ 76․2 տոկոս, Բայբուրթ՝ 82․1 տոկոս։
Աղբյուր` Sabah