Պուտինը հավաստել Է Թուրքիայի հետ սերտորեն աշխատելու պատրաստակամությունը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ռեջեփ Թայիփ Էրդողանին շնորհավորել Է Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Այդ մասին, հայտնել Է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Ռուսական պետության ղեկավարն ընդգծել Է, որ քվեարկության արդյունքները վկայում են Էրդողանի քաղաքական մեծ հեղինակության, նրա ղեկավարությամբ իրականացվող քաղաքականության լայն աջակցության մասին, որն ուղղված Է Թուրքիայի առջեւ ծառացած հրատապ սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը, երկրի արտաքին քաղաքական դիրքերի ամրապնդմանը»,-ասված Է հաղորդագրության մեջ:
Պուտինը նաեւ նշել Է ռուս-թուրքական գործընկերային հարաբերությունների շարունակական զարգացումը, որոնք մի քանի ուղղություններով վստահորեն հասնում են ռազմավարական մակարդակի: «Ռուսաստանի նախագահը հավաստել Է պատրաստակամությունը՝ շարունակելու բովանդակալից երկխոսությունը, սերտ համատեղ աշխատանքը երկկողմ, տարածաշրջանային ու միջազգային օրակարգի շուրջ, ընդգծելով, որ դա, անկասկած, համապատասխանում Է Ռուսաստանի եւ Թուրքիայի ժողովուրդների արմատական շահերին եւ եվրասիական մայրցամաքում խաղաղության, կայունության ու անվտանգության ապահովմանը»,-ընդգծել են Կրեմլում: