Լուկաշենկոն Էրդողանին հղած շնորհավորական ուղերձում հավաստել Է «հիրավի եղբայրական ու ռազմավարական հարաբերությունները»
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բելառուս ժողովրդի անունից եւ անձամբ իր կողմից շնորհավորել Է Ռեջեփ Թայիփ Էրդողանին Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությունը:
Լուկաշենկոն նշել Է, որ Մինսկի ու Անկարայի միջեւ հաստատվել են «առանձնահատուկ, հիրավի եղբայրական հարաբերություններ»: «Համոզված եմ, որ երկկողմ ռազմավարական համագործակցությունը, որը դինամիկորեն ընդլայնվում Է, հսկայական ներուժ ունի: Ընդհանուր ջանքերով մենք կկարողանանք նոր բարձունքների հասնել քաղաքական, առեւտրատնտեսական եւ փոխգործակցույթան այլ ոլորտներում»,- ընդգծել Է Լուկաշենկոն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: