Էրդողանի, Ինջեի և Դեմիրթաշի ստացած ձայների նախնական ինֆոգրաֆիկան
Այս թեմայով
- Ստամբուլի քաղաքային ավտտոբուսները հետաքրքիր ձեւով են շնորհավորել նոր քաղաքապետի հաղթանակը (տեսանյութ)
- Ստամբուլի քաղաքապետի իշխանական թեկնածուն պարտությունից հետո արտասվել է (տեսանյութ)
- Թուրքիայի ԳԸՀ-ն հրաժարվել է չեղյալ համարել նախագահական ընտրությունների արդյունքները
- Թուրքիան կքվեարկի այնքան, մինչեւ որ Էրդողանն ստանա ցանկացածը. NYT
Թուրքիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն՝ 188.080 քվեատուփերից այս պահի դրությամբ բացվել է 165.226-ը: Հունիսի 24-ի նախագահական և խորհրդարանական արտահերթ ընտրություններում Թուրքիայի քաղաքացիներից ընտրության իրավունք ունեին 59 մլն 354 հազար 840 հոգի: Գրանցվել է բնակչության կողմից ընտրություններին մասնակցության 75.93 տոկոս:
Թուրքական լրատվամիջոցներում հրապարակվել է նախագահի թեկնածուներից երեքի ստացած քվեների` նախնական տվյալներից կազմված ինֆոգրաֆիկան:
Դեղին գույնով նշված են Թուրքիայի այն ընտրատարածքները, որտեղ գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջատար է իր ստացած ձայներով:
Կարմիր գույնով նշված են այն վայրերը, որտեղ առաջատար է ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) թեկնածու Մուհարրեմ Ինջեն:
Մանուշակագույնով նշված են քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) բանտարկված թեկնածու Սելահաթթին Դեմիրթաշը:
Ի դեպ, ուշագրավ մի տեղեկություն. Ընդդիմադիր թեկնածու Ինջեյի ծննդավայրում՝ Յալովա շրջանի Էլմալըք գյուղում, Էրդողանն առաջատար է, ստացել է 814 ձայն, իսկ Ինջեն՝ 456 ձայն: