Թուրքիայի Շանլըուրֆա նահանգում դիտորդներին ծեծել են և ստիպել հեռանալ ընտրատեղամասերից
Այս թեմայով
- Ստամբուլի քաղաքային ավտտոբուսները հետաքրքիր ձեւով են շնորհավորել նոր քաղաքապետի հաղթանակը (տեսանյութ)
- Ստամբուլի քաղաքապետի իշխանական թեկնածուն պարտությունից հետո արտասվել է (տեսանյութ)
- Թուրքիայի ԳԸՀ-ն հրաժարվել է չեղյալ համարել նախագահական ընտրությունների արդյունքները
- Թուրքիան կքվեարկի այնքան, մինչեւ որ Էրդողանն ստանա ցանկացածը. NYT
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) պատգամավոր Մուրաթ Էմիրը ահազանգել է, որ իրենց կուսակցության դիտորդներին թույլ չեն տվել մուտք գործել ընտրատարածքներ։
Էմիրի խոսքով՝ հունիսի 24-ի առավոտյան ԺՀԿ-ն ներկայացնող դիտորդները այցելել են Շանլըուրֆայի դպրոցներում տեղակայված ընտրատեղամասեր։ Սակայն նրանց թույլ չեն տվել ներս մտնել, իսկ ովքեր, այնուամենայնիվ, ներս են մտել, ծեծի են ենթարկվել ու հարկադրված են եղել լքել տարածքը։
Ընդդիմադիր պատգամավորը տեղեկացրել է, որ նմանատիպ միջադեպերի պատճառով ԺՀԿ-ն ներկայացնող դիտորները ստիպված են եղել հեռանալ Շանլըուրֆայի Էյուբիե, Հալլիե և մի շարք այլ գյուղերից։
Մուրաթ Էմիրը իրավիճակի հետ կապված անձամբ դիմել է Շանլըուրֆայի նահանգապետին, ով խոստացել է զբավել խնդրի լուծմամբ, սակայն որևէ քայլ չի ձեռնարկել։ ԺՀԿ-ական պատգամավորը նշել է, որ իրենք միջադեպերի առթիվ համապատասխան արձանագրություններ են կազմել և բողոքներ կներկայացնեն։
Աղբյուր` yurtgazetesi.com.tr