Ի՞նչն է արգելված Թուրքիայում ընտրությունների օրը
Այս թեմայով
- Ստամբուլի քաղաքային ավտտոբուսները հետաքրքիր ձեւով են շնորհավորել նոր քաղաքապետի հաղթանակը (տեսանյութ)
- Ստամբուլի քաղաքապետի իշխանական թեկնածուն պարտությունից հետո արտասվել է (տեսանյութ)
- Թուրքիայի ԳԸՀ-ն հրաժարվել է չեղյալ համարել նախագահական ընտրությունների արդյունքները
- Թուրքիան կքվեարկի այնքան, մինչեւ որ Էրդողանն ստանա ցանկացածը. NYT
Այսօր, հունիսի 24-ին Թուրքիայում ընթանում են արտահերթ խորհրդարանական ու նախագահական ընտրությունները: Թուրքական լրատվամիջոցները հրապարակել են ընտրությունների օրը երկրում կիրառվելիք արգելքները:
Մասնավորապես, այսօր Թուրքիայում արգելված է ալկոհոլային խմիչքների վաճառքը: Երեկոյան զվարճանքի վայրերը այսօր հիմնականում փակ են լինելու, բաց լինելու դեպքում` ալկոհոլային խմիչքներ չեն մատուցվելու: Իսկ ահա այսօր ամուսնանալ ցանկացողները հարսանիքը կարող են անցկացնել միայն ժամը 18:00-ից հետո և կրկին առանց ալկոհոլ պարունակող խմիչքների:
Այսօր մինչև ժամը 18:00-ն թուրքական ԶԼՄ-ներին արգելված է ընտրությունների կամ դրանց արդյունքների վերաբերյալ որևէ կանխատեսում և մեկնաբանություն անել: Լրատվամիջոցնմերը ամբողջությամբ ազատ կլինեն ժամը 21:00-ից հետո միայն:
Երկրում հունիսի 24-ին, բացի իրավապահ մարմիններից ուրիշ ոչ ոք իրավունք չունի զենք կրել:
Աղբյուր` Ermenihaber.am