Գարո Փայլանը` ընտրությունների մասին. «Այսօր կհաղթի բարին»
Այս թեմայով
- Ստամբուլի քաղաքային ավտտոբուսները հետաքրքիր ձեւով են շնորհավորել նոր քաղաքապետի հաղթանակը (տեսանյութ)
- Ստամբուլի քաղաքապետի իշխանական թեկնածուն պարտությունից հետո արտասվել է (տեսանյութ)
- Թուրքիայի ԳԸՀ-ն հրաժարվել է չեղյալ համարել նախագահական ընտրությունների արդյունքները
- Թուրքիան կքվեարկի այնքան, մինչեւ որ Էրդողանն ստանա ցանկացածը. NYT
Այսօր, հունիսի 24-ին մեկնարկել են Թուրքիայի արտահերթ խորհրդարանական ու նախագահական ընտրությունները:
Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) կողմից Դիարբեքիում առաջադրված հայազգի պատգամավոր Գարո Փայլանն արդեն կատարել է իր ընտրությունը: Նա իր ֆեյսբուքյան էջում ընտրատեղամասից լուսանկար է հրապարակել, մակագրելով`. «Այսօր կհաղթի բարին»:
Նշենք, որ խորհրդարանական ընտրություններին իշխող ԱԶԿ-ն «Ժողովրդական դաշինք»-ի ներքո հանդես է գալիս «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) հետ միասին: Իսկ ընդդիմադիր, քեմալական ժողովրդահանրապետական կուսակցությունը (ԺՀԿ), «Լավ», «Երջանկություն» («Սաադեթ») կուսակցությունները միավորվել են «Ազգային դաշինք»-ի ներքո: Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն (ԺԴԿ), ինչպես նաև «Հայրենիք» («Վաթան») և «Ազատ գործ» («Հյուր Դավա») կուսակցությունները հանդես են գալիս առանց դաշինքների:
Աղբյուր` Ermenihaber.am