Թուրքիայում ընտրությունները լուրջ խախտումներով են ուղեկցվում
Այս թեմայով
- Ստամբուլի քաղաքային ավտտոբուսները հետաքրքիր ձեւով են շնորհավորել նոր քաղաքապետի հաղթանակը (տեսանյութ)
- Ստամբուլի քաղաքապետի իշխանական թեկնածուն պարտությունից հետո արտասվել է (տեսանյութ)
- Թուրքիայի ԳԸՀ-ն հրաժարվել է չեղյալ համարել նախագահական ընտրությունների արդյունքները
- Թուրքիան կքվեարկի այնքան, մինչեւ որ Էրդողանն ստանա ցանկացածը. NYT
Թուրքիայում հունիսի 24-ին տեղի ունեցող նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները լուրջ խախատումներով են ուղեկցվում։
Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Ուրֆայի տեղամասերից մեկում անհայտ անձիք ծեծել են ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության վստահված անձին եւ հեռացրել տեղամասից։
Ընդդիմադիր վստահված անձի փոխարեն տեղ են գրավել իշխող կուսակցության վստահված անձիք։
Ուրֆայի Սուրուճ քաղաքում ոստիկանությունը ահազանգի հիման վրա կանգնեցրել է մի մեքենա, որի մեջից հայտնաբերվել են իշխող կուսակցության օգտին քվեարկած եւ կնիքված 4 պարկ քվեաթերթիկ, որը պետք է լցվեր քվեատուփերը։
Թուրքիայի քրդաբնակ հարավ-արեւելյան նահանգներում ընտրությունները անցնում են զինվորականների հսկողության տակ, իսկ շատ վայրերում, զրահամեքենաները գրեթե կանգնած են ընտրատեղամասի մուտքին՝ հոգեբանական ճնշում գործադրելով ընտրողների վրա։
Շատ գյուղերում, որոնք քրդական կուսակցության կողմնակիցներ են, ընդհանրապես քվեատուփ չի տեղադրվել եւ նրանց առաջարկվել է 10 եւ նույնիսկ ավել կմ քայլել, որպեսզի ընտրություն կատարեն։ Սրանով փորձում են նվազեցնել քրդական կուսակցությանը տրվող ձայները։
Նշենք, որ այս ընտրություններում մասնակցում են 4 հայ թեկնածու, որոնցից ամենաշատը Կարո Փայլանը շանս ունի հայտնվելու խորհրդարանում։ Հաջորդ հավանական թեկնածուն Էրդողանի կուսակից Մարգար Եսայանն է։