Թուրքիայի վարչապետը խոստացել է աճուրդի հանել իր աթոռը
Այս թեմայով
- Ստամբուլի քաղաքային ավտտոբուսները հետաքրքիր ձեւով են շնորհավորել նոր քաղաքապետի հաղթանակը (տեսանյութ)
- Ստամբուլի քաղաքապետի իշխանական թեկնածուն պարտությունից հետո արտասվել է (տեսանյութ)
- Թուրքիայի ԳԸՀ-ն հրաժարվել է չեղյալ համարել նախագահական ընտրությունների արդյունքները
- Թուրքիան կքվեարկի այնքան, մինչեւ որ Էրդողանն ստանա ցանկացածը. NYT
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը խոստացել է արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններից հետո իր աթոռն աճուրդի հանել, քանի որ նախագահական համակարգին անցումից հետո իր պաշտոնը վերանալու է:
Ինչպես նշում է ria.ru-ն, պաշտոնյան այս մասին հայտարարել է Իզմիրում:
«Թող երկրի ու ժողովրդի համար այս ընտրությունները հաջողություն բերեն: Թուրքիան շարժվում է դեպի նոր հորիզոններ ու կշարունակի իր ճանապարհը: Իսկ իմ աթոռը կմնա ինձ, հետո ես այն աճուրդի կհանեմ»,-լրագրողներին ասել է Յըլդըրըմը:
Հիշեցնենք, որ Թուրքիայում մեկնարկել են արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունները: Ընտրական քվեաթերթիկներում ներառված են գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի (իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցություն), Մուհարեմ Ինջեի (ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակացություն), Սելահեթթին Դեմիրթաշի (քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն), Մերալ Աքշեների («Լավ» կուսակցություն), Թեմել Քարամոլաօղլուի («Երջանկություն» կուսակցություն) և Դողու Փերինչեքի («Հայրենիք» կուսակցություն) անունները: