Թուրքիայում այսօր նախագահական եւ խորհրդարանական արտահերթ ընտրություններ են
Այս թեմայով
- Ստամբուլի քաղաքային ավտտոբուսները հետաքրքիր ձեւով են շնորհավորել նոր քաղաքապետի հաղթանակը (տեսանյութ)
- Ստամբուլի քաղաքապետի իշխանական թեկնածուն պարտությունից հետո արտասվել է (տեսանյութ)
- Թուրքիայի ԳԸՀ-ն հրաժարվել է չեղյալ համարել նախագահական ընտրությունների արդյունքները
- Թուրքիան կքվեարկի այնքան, մինչեւ որ Էրդողանն ստանա ցանկացածը. NYT
Թուրքիայում այսօր՝ հունիսի 24-ին, տեղի են ունենում արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ։
Ընտրությունները Թուրքիայի ժամանակով սկսվել են առավոտյան 08:00-ին եւ կավարտվեն 17:00-ին։
Թուրքիայի նախագահի աթոռի համար 6 թեկնածու է պայքարելու, որոնցից գլխավորներն են ներկա նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության կողմից առաջադրված Մուհարեմ Ինջեն։
Խորհրդարանական ընտրություններին մասնակցում են թվով 11 կուսակցություն, որոնցից խորհրդարան մտնելու հավանականություն ունեն 4-ը։
Ընտրություններին Թուրքիայից մասնակցելու է 56 մլն ընտրող, իսկ երկրից դուրս՝ 3 մլն։
Այս ընտրություններում մասնակցում են 4 հայ թեկնածու, որոնցից ամենաշատը Կարո Փայլանը շանս ունի հայտնվելու խորհրդարանում։ Հաջորդ հավանական թեկնածուն Էրդողանի կուսակից Մարգար Եսայանն է։