Չինաստանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին
Այս թեմայով
- Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ
- Նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան 65-ամյակը կտոնի ընտանեկան միջավայրում
- ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել են Պուտինը, Լուկաշենկոն, Նազարբաեւը
- Վլադիմիր Պուտինը Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել
Ծննդյան 65-ամյակի առթիվ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը։
Ինչպես տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում ասված է․
«Հարգելի՛ պարոն նախագահ,
Ձեր ծննդյան առթիվ պատիվ ունեմ Ձեզ փոխանցելու անկեղծ շնորհավորանք ու լավագույն մաղթանքներ։
Հայաստանը Չինաստանի ավանդական բարեկամական գործընկերն է։ Վերջին տարիներին հայ-չինական հարաբերությունները կայուն, դինամիկ եւ հաստատուն զարգանում են, անընդհատ խորանում է քաղաքական փոխվստահությունը, «Մեկ գոտի, մեկ ուղի» նախաձեռնության շրջանակում համագործակցությունը տալիս է հարուստ արդյունքներ, կայուն ամրապնդվում է ավանդական բարեկամությունը երկու ժողովուրդների միջեւ։
Մեծ տեղ տալով հայ-չինական հարաբերությունների զարգացմանը՝ պատրաստ եմ Ձեզ հետ միասին երկու երկրների բարեկամական հարաբերությունները առաջ մղել նոր աստիճանի՝ ի շահ երկու երկրների ու ժողովուրդների։
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն եւ բարեկեցություն»։