1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 24 սեպտեմբերի 2018թ., 00:00
Նիկոլ Փաշինյանը ռուանդացի գործարարներին հրավիրել է Հայաստան «Իմ Քայլը» ամենամեծ երկրպագուների բանակն ունի Մալաթիա-Սեբաստիայում Խայտառակ վիճակ ավտոճանապարհներին. 37 ավտովթար չորս օրում Մեկ տարում նշանակում է՝ ե՛ւ 3 ամիս, ե՛ւ 9 ամիս, ե՛ւ 1 տարի հետո. ՀՅԴ–ն արտահերթի մասին Արա Բաբլոյանը շնորհավորել է Երեւանի ավագանու ընտրություններում հաղթած ուժերին «Եդինայա Ռոսիա»-ն ծանր պարտություն է կրել միանգամից երկու մարզերում նահանգապետի ընտրություններում Իրանում վերջին հրաժեշտն են տալիս շաբաթօրյա ահաբեկչության տասնյակ զոհերին Հայկ Մարությանը պատրաստ է ծառայել ամեն վայրկյան Ճանապարհ, որը կտանի դեպի սահմանադրական ճգնաժամ Ռուսաստանը Սիրիային С-300 կտրամադրի երկու շաբաթվա ընթացքում Դևիդ Բեքհեմը Զինեդին Զիդանին հրավիրում է իր թիմ Սա վերջին 8 տարիների լավագույն «Յուվենտուսն» է. Կիելինի Երևանի ավագանու ընտրությունները մի կողմից ունիկալ էին, մյուս կողմից՝ տխուր «Հայաստան» համահայկական հիմնադրամը նոր տնօրեն ունի Անգլիական թիմի ֆուտբոլիստը 2 ամսում 3 զավակ է ունեցել Շավո Օդաջյանն ու Սիրուշոն համատեղ նորություն կներկայացնեն Քանի թիկնապահով և մեքենայով կարող է շրջել օլիգարխը Պատգամավորի ընկերությունը՝ դատարանում Արթուր Դավթյանին դատի տալու հետքերով Քանկոր. Մասնագիտացված սիրտ-անոթային կենտրոն՝24 ժամ Ձեր կողքին Մոլդովայի նախագահը ժամանակավորապես հեռացվել Է պաշտոնից Այսօրվանից դադարեցվել է Հայաստան բնական գազի մատակարարումը Պետք է օրենքով արգելվեն եկեղեցու տարածքում բողոքի ցույցերն ու պատարագների խոչընդոտումը Նկարչուհի Մարինա Աբրամովիչի գլխին հարվածել են սեփական նկարով Windows-ով համակարգիչները սպառնալիքի ներքո են Արցախի ՊԲ ավիացիան սեպտեմբերի 25-28-ը ուսումնամարզական շրջաթռիչքներ կիրականացնի «Իմ քայլը»՝ 81.05 %, ԲՀԿ՝ 6.95 %, «Լույս»՝ 4.99 % Հեղափոխությունը ստացավ հրաման ժողովրդից՝ ցրելու Ազգային Ժողովը. Լեւոն Զուրաբյան Ինչ եղավ Ուգանդայի հետ, երբ իշխանությունը պատկանում էր «ժողովրդին» (Տեսանյութ) ԲՀԿ-ն ընդունում է ընտրության արդյունքները և շնորհավորում «Իմ Քայլը» դաշինքին Փաշինյանն առաջիկայում բանակցություններ կհրավիրի խորհրդարանական արտահերթ ընտրությունների հարցով Հեծանվորդը հայտնվել է մեքենայի վրա, մխրճվել է պատի մեջ և ողջ է մնացել «Արսենալը հաղթեց առանց Հենրիխ Մխիթարյանի» «Ռեալն» ու «Բարսելոնան» կրկին ուժեղ են բոլորից Կանադայում ջրարջը տուն է ներթափանցել և կերել հացաբուլկեղենը Դոնալդ Թրամփը չի բացառում հանդիպումը Հասան Ռոհանիի հետ ԱՄՆ իշխանությունները կխստացնեն «Գրին քարտ»-ի տրամադրման գործընթացը Պրահայում երբեք կանգ չառնող վերելակ է գործում, որին հարկավոր չէ սպասել (տեսանյութ) Քվեարթերթիկի վրա նկարված սրտիկներ, քաղաքապետի՝ ավելացված նախընտրած թեկնածուներ. անվավեր ճանաչված քվեաթերթիկներ (Լուսանկարներ) Հրապարակվել են երկնաքարի մակերևույթին արված առաջին պատմական լուսանկարները Զ. Մնացականյանը կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ Նեյմարի արաքը հուզել է երկրպագուներին (տեսանյութ) Բեռլուսկոնին մտադիր է իր թեկնածությունն առաջադրել Եվրախորհրդարանի ընտրություններում Տեսախցիկը ֆիքսել է Քուվեյթում ահեղ ավազամրրիկի «գրոհը» (տեսանյութ) Նավալնին պատժիչ հաստատությունից դուրս գալուց վայրկյաններ անց կրկին ձերբակալվել է ԿԸՀ-ն հրապարակել է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները «Իմ քայլը» ստացել է 82,58 %, ԲՀԿ-ն՝ 6,19 %, «Լույսը»՝ 4,73 % ԵԽԽվ Հայաստանի հարցով համազեկուցողները հնարավոր ամենակարճ ժամկետում կգործուղվեն Հայաստան Քվեարկած թերթիկը լուսանկարելն ու տարածելը տուգանվում է 500․000-700․000 դրամի չափով Ոստիկանությունը 54 ահազանգ է ստացել ընտրության ընթացքի վերաբերյալ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններն ավարտվեցին Ջրհեղեղ և հրաբխի ժայթքում Բաքվում (տեսանյութ) Առերևույթ ընտրախախտումների վերաբերյալ ժամը 18-ի դրությամբ ստացվել է 7 հաղորդում. ՔԿ 990.000 համազարկով հրավառություն. Սաուդյան Արաբիան կարող է Գինեսի ռեկորդների գրքում հայտնվել Ալիևը կանխատեսել է միջազգային դիտորդների գնահատականը Երևանում դեռևս չկայացած ընտրություններին Վրաստանի նախագահական ընտրություններին կմասնակցի 25 թեկնածու Ժամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցած ընտրողների թիվը «Ես երբեք ինքս իմ մեծ երկրպագուն չեմ եղել». Շեր Աննախադեպ ճնշում ԲՀԿ-ի նկատմամբ. հիմա էլ քրգործ են հարուցել ժամը 14:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 23,72 տոկոսը Էրդողանը հույս ունի Բեռլին այցի արդյունքում կարգավորել Գերմանիայի հետ հարաբերությունները ԱՄՆ-ը դատապարտել է Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունը Երեւանը փորձադաշտ չէ, որ չափենք մեր ուժերը միմյանց մեղադրանք հնչեցնելով. «Երկիր ծիրանի» Ռոհանին հայտնել է Ահվազում ահաբեկչությանը ԱՄՆ-ի մասնակցության մասին ժամը 11:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 9,39 տոկոսը. ԿԸՀ ԱԺ ինքնալուծարման մասին խոսելը դեռ վաղ է. Արա Բաբլոյան Նիկոլ Փաշինյանը շեղեց քարոզարշավի ընթացքը Հիմա էլ ոստիկանները մեր շտաբների դիմաց կանգնած են. Նաիրա Զոհրաբյան Վանեցյանն ԱԱԾ առաջին պետն է, որ ապրում է կառավարական ամառանոցում Օրվա հանդիպումների անոնս Գերմանացին հին պահարան է գնել, որի մեջ 83.500 եվրոյի ոսկու ձուլակտորներ է հայտնաբերել Պերմի գաղութում ինքնասպան է եղել հայտնի «օրենքով գող» Վովա Վագոնը Զախարովան կոչ է արել բելառուսներին «եղբայրներ» ասել Ռուսաստանը պատրաստակամ է «Հյուսիսային հոսք-2»-ն իր հաշվին կառուցել Կեղծ ահազանգերով ոստիկանությունը խուզարկում է ԲՀԿ Աջափնյակի գրասենյակը (Տեսանյութ) Ահաբեկչության ընթացքում Իրանում 24 մարդ է մահացել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը միաձայն ընտրվեց ՀՖՖ նախագահ Камеди Клаб-ը Երեւանում Յուրա Մովսիսյանը մարզվում է «Չիկագո»-ի ընդհանուր թիմի հետ «Նորգավիթի ԳԱԻ պոստ» Toyota-ով «ներխուժած» վարորդն ու ուղևորը եղել են ոչ սթափ (Տեսանյութ)
Հարցում

Նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան 65-ամյակը կտոնի ընտանեկան միջավայրում

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը տոնում է ծննդյան 65-ամյակը: Նա պատրաստվում է տարեդարձը նշել ընտանեկան միջավայրում:

«Նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան տոնը կնշի ընտանիքի, բարեկամների հետ»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը:

Արմեն Սարգսյանը ծնվել է 1953թ. հունիսի 23-ին, Երևան քաղաքում: 1970թ. ավարտել է Երևանի թիվ 114 միջնակարգ դպրոցը: 1976թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը: 1978թ. ավարտել է ԵՊՀ-ի տեսական ֆիզիկայի ամբիոնի ասպիրանտուրան: Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու է, դոցենտ: 1976-1990 թվականներին դասախոսել է Երևանի պետական համալսարանի Ֆիզիկայի ֆակուլտետում: Հիմնադրել է ԵՊՀ տեսական ֆիզիկայի ամբիոնի բարդ համակարգերի մաթեմատիկական մոդելավորման բաժինը: 1984-1985թթ․ դասախոսել և գիտահետազոտական աշխատանք է կատարել Քեմբրիջի համալսարանի Աստղագիտության ինստիտուտում:

1986-1992թթ․ գիտահետազոտական աշխատանք է կատարել, դասախոսել և աշխատել Մոսկվայի պետական համալսարանում, Գերմանիայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Հունաստանի, Միացյալ Թագավորության գիտական հաստատություններում ու համալսարաններում:

1991-1996թթ․ զբաղեցրել է Միացյալ Թագավորությունում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարի, այնուհետև ՀՀ դեսպանի պաշտոնը: 1992-1996թթ․եղել է Եվրոպայի ավագ դեսպան, ՀՀ դեսպանը Եվրոպական Միությունում, Բելգիայում, Նիդերլանդներում, Լյուքեմբուրգում, Վատիկանում, ԵՄ-ում ՀՀ Առաքելության ղեկավարը: 1996-1997թթ․զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը: 1998-2000 թթ․ վերանշանակվել է ՄԹ-ում և համատեղության կարգով Վատիկանում Հայաստանի Հանրապետության դեսպան:

2000-2013-թվականներին եղել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի ավագ խորհրդական, Eurasia House International –ի հիմնադիր նախագահ, Քեմբրիջի համալսարանի Եվրասիական կենտրոնի հիմնադիր և տնօրեն, Ամենամյա Եվրասիական մեդիա ֆորումի հիմնադիր, Քեմբրիջի համալսարանի բիզնես դպրոցի Տարեկան միջազգային կոնֆերանսի հիմնադիր, Համաշխարհային տնտեսական ֆորումի (World Economic Forum) Դավոսի Էներգետիկ անվտանգության գլոբալ խորհրդի նախագահ, Արևելք-Արևմուտք ինստիտուտի (East- West Institute) համանախագահ, Եվրոատլանտյան անվտանգության նախաձեռնության (Euro‐Atlantic Security Initiative) հանձնաժողովի համանախագահ (Էներգետիկ անվտանգության նախագահ), Բրիտանահայկական համակուսակցական խորհրդարանական խմբի (British-Armenian All-Party Parliamentary Group) հիմնադիր նախագահ, Համաշխարհային առաջնորդության հիմնադրամի (Global Leadership Foundation) խորհրդի անդամ, Հարվարդի համալսարանի Քենեդու կառավարման դպրոցի (Kennedy School of Government, Harvard University) խորհրդի անդամ, Չիկագոյի համալսարանի հանրային քաղաքականության ուսումնասիրությունների Հարրիսի դպրոցի (Harris School of Public Policy Studies, University of Chicago) խորհրդի անդամ, Ջոն Սմիթ Հիմնադրամի (John Smith Trust) հոգաբարձու, Հայ Բարեգործական Ընդհանուր Միության խորհրդի անդամ, «Երեւան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի հիմնադիր եւ այլն:

2000-2013թթ․Alcatel, Lucent, Telefonica, British Petrolium, Merrill Lynch-Bank of America և այլ միջազգային ընկերությունների գլխավոր խորհրդատու եւ այլն: 2013 -2018թթ. Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան: 2018թ. մարտի 2-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընտրվել է Հայաստանի Հանրապետության նախագահ: 2018թ. ապրիլի 9-ին ստանձնել է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը:

2017թ. պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով: 2008թ. Ամենայն Հայոց կաթողիկոս Նորին Սրբություն Գարեգին Երկրորդի կողմից պարգևատրվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ շքանշանով: 1997թ. Նորին Սրբություն Հովհաննես Պողոս Երկրորդ պապի կողմից արժանացել է Սուրբ Գրիգոր Մեծի շքանշանի Մեծ Խաչ աստիճանի: Հեղինակ է բազմաթիվ ակադեմիական հոդվածների և հրապարակումների տեսական ֆիզիկայի, աստղաֆիզիկայի, համակարգչային մոդելավորման, քաղաքագիտության և անցումային տնտեսության ոլորտներում։ Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր դոկտոր է: Ունի արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան։ Ամուսնացած է: Ունի երկու որդի, երեք թոռնիկ։

website by Sargssyan