1.5 կգ կոկաին է հայտնաբերվել Ֆուտբոլի աշխարհի առաջնության կեղծ գավաթների մեջ (լուսանկար)
Արգենտինայի Բուենոս Այրես նահանգի Իսիդրո Կասանովա քաղաքում ոստիկանությունը 1.5 կգ կոկաին ու փաթեթներով մարիխուանա է հայտնաբերել Ֆուտբոլի աշխարհի առաջնության կեղծ գավաթների մեջ:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, իրավապահ մարմինների աշխատակիցները հայտնաբերել են թմրանյութերը խուզարկությունների արդյունքում: Դրանցի բացի, նրանք ապօրինի զենք ու ավտոմեքենաներ են գտել խուզարկության վայրում:
Աղբյուրի հաղորդմամբ՝ թմրանյութերի վաճառքով զբաղվող խումբն օգտագործել է Աշխարհի առաջնության ընթացքում ավելի լավ առևտուր անելու հնարավորությունը և, հետևաբար, օգտվել միջոցառման ատրիբուտներից:
Բուենոս Այրեսի անվտանգության նախարար Կրիստիան Ռիտոնդոյի խոսքով՝ կարևոր է գտնել թմրանյութերի առևտրով զբաղվող մարդկանց, որպեսզի նրանք «չվերադառնան իրենց բիզնեսին»: