ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել են Պուտինը, Լուկաշենկոն, Նազարբաեւը
Ծննդյան 65-ամյակի առթիվ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ են հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը եւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի ուղերձում մասնավորապես ասվում է․
«Հարգելի՛ Արմեն Վարդանի,
Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս ու բարեմաղթանքներս Ձեր ծննդյան օրվա առթիվ:
Համոզված եմ, որ Ձեր հարուստ կենսափորձը, խորը գիտելիքներն ու մասնագիտական որակները կդառնան հայկական պետականության կայուն զարգացման երաշխիքը:
Վստահ եմ, որ փոխշահավետ գործընկերության եւ համագործակցության վրա հիմնված մեր երկրների հարաբերությունները կշարունակեն այսուհետ եւս զարգանալ՝ ի շահ երկու բարեկամ ժողովուրդների:
Առիթից օգտվելով, հարգելի՛ Արմեն Վարդանի, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, ընտանեկան բարօրություն եւ հաջողություններ Ձեր պատասխանատու պետական պաշտոնում, իսկ բարեկամ հայ ժողովրդին՝ խաղաղություն ու բարգավաճում»։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ուղերձում ասվում է․
«Հարգելի՛ Արմեն Վարդանի,
Անկեղծ շնորհավորում եմ Ձեզ 65-ամյակի կապակցությամբ:
Ձեր անձնական եւ գործնական որակները, ակտիվ պետական գործունեությունն ու վաստակած հեղինակությունը նպաստում են բարեկամ Հայաստանի խաղաղ եւ կայուն զարգացմանը:
Խորապես համոզված եմ, որ բելառուսա-հայակական կառուցողական համագործակցությունը հետագայում եւս կամրապնդվի՝ մեր երկրների միջեւ ձեւավորված վստաության ու փոխըմբռման հարաբերությունների շնորհիվ:
Սրտանց մաղթում եմ Ձեզ, հարգելի՛ Արմեն Վարդանի, քաջառողջություն, երջանկություն ու շարունակական հաջողություններ»։