Թբիլիսիում կալանավորել են 6 ամսական երկվորյակներին ծեծած դայակին
Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները ձերբակալել են 46-ամյա դայակին՝ վեց ամսեկան երկվորյակներին ծեծելու մեղադրանքով։ Այս մասին ասվում է գերատեսչության կայքում , հայտնում է Նովոստի Գրուզիան։
Քննությունը վստահեցնում է, որ մեղադրյալը ծեծել է վեց ամսական տղային ու նրա քրոջը, որոնց պետք է խնամեր։ Այդ ծեծի տեսարանները ֆիքսել են տեսախցիկները, որոնք ծնողներն էին տեղադրել տանը։
«Իմեդի» հեռուստաընկերության տվյալներով՝ ձերբակալվածը Իրինա Տաբատաձեն է, որը ընտանիքում աշխատել է երեխաների ծնվելուց հետո։
Հեռուստաալիքի տրամադրության տակ են հայտնվել նաև վիդեոկադրեր, որոնք նկարահանվել են տեսախցիկով։ Տեսանյութում երևում է, թե ինչպես կինը ծեծում երեխաներին՝ հարվածելով նրանց դեմքին ու գլխին։
Նախօրեին Թբիլիսիի դատարանը կալանավորել է Տաբատաձեին։ Մեղադրյալի փաստաբանը խնդրում էր քննության ընթացքում հազար լարի գրավի դիմաց ազատ արձակել կնոջը, սակայն դատարանը այդ միջնորդությունը չի բավարարել։ Տաբատաձեն ինքը նիստի ժամանակ ընդունել է իր մեղավորորությունը, հավելելով, որ զղջում է իր արարքի համար։ Քրեական գործ է հարուցվել ՔՕ «բռնություն» 126-րդ հոդվածով։ Մեղքի ապացուցման դեպքում դայակին սպառնում է 4-6 տարվա ազատազրկում։