Թուրքիայում 2 մլն մարդ է դուրս եկել Էրդողանի դեմ ցույցի
Այս թեմայով
- Ստամբուլի քաղաքային ավտտոբուսները հետաքրքիր ձեւով են շնորհավորել նոր քաղաքապետի հաղթանակը (տեսանյութ)
- Ստամբուլի քաղաքապետի իշխանական թեկնածուն պարտությունից հետո արտասվել է (տեսանյութ)
- Թուրքիայի ԳԸՀ-ն հրաժարվել է չեղյալ համարել նախագահական ընտրությունների արդյունքները
- Թուրքիան կքվեարկի այնքան, մինչեւ որ Էրդողանն ստանա ցանկացածը. NYT
Թուրքիայի Իզմիր քաղաքում հարյուր հազարավոր մարդիկ ցույցի են դուրս եկել՝ աջակցելու ընդդիմադիր քաղաքական գործիչ Մուհարեմ Ինջեին, որը ներկայացնում է Ժողովրդական հանրապետական կուսակցությունը:
Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, թուրքական լրատվամիջոցների տվյալներով՝ ցույցի է դուրս եկել ավելի քան 2 մլն մարդ: Միևնույն ժամանակ լրագրող Աբբաս Ջումն իր թվիթերյան էջում հաղորդել է, որ առողջարանային քաղաքում տեղի ունեցող հավաքին 2.5 մլն մարդ է մասնակցում: Լրագրողը կից լուսանկար է հրապարակել, որում պատկերվում է ափամերձ հատվածում իրականացվող միջոցառումը:
Իրավապահ մարմինները որևէ մեկնաբանություն չեն արել իրականացվող խոշորամասշտաբ միջոցառման վերաբերյալ:
Ինչպես նշվում է, Ինջեն համարվում է երկրի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հիմնական մրցակիցը հունիսի 24-ին կայանալիք նախագահական և խորհրդարանական արտահերթ ընտրություններից առաջ: