Գիտնականները պարզել են սուրճի օրական օգտակար չափաբաժինը
Դյուսելդորֆի համալսարանի գերմանացի գիտնականների խումբը պարզել է, որ սուրճի կանոնավոր օգտագործումը դրական ազդեցություն է գործում միտոքոնդրիումների վրա և նպաստում է սիրտ-անոթային համակարգի բջիջների պաշտպանությանը վնասվածքներից:
Ինչպես հաղորդում է Business Insider-ը, գիտնականների կարծիքով՝ սուրճի օգտագործման օրական անհրաժեշտ չափաբաժինը 4 գավաթն է: Հենց այդ չափաբաժինն է պարունակում կոֆեինի բավարար քանակությունն օրգանիզմի համար:
Հաստատվել է նաև, որ կոֆեինը բարելավում է էնդոթելային բջիջների վիճակը, որոնք տեղակայված են անոթների պատերին: