Ես հավատում եմ ինձ, ընկերներիս, արդարադատությանը. Մանվել Գրիգորյան (տեսանյութ)
Արցախի հերոս, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը տեսանյութ է հրապարակել, որում Գրիգորյանն անդրադառնում է իր հետ կատարված վերջին դեպքերին:
Նախ՝ փաստաբանը դիմել է Մանվել Գրիգորյանին, ասելով, թե, փաստորեն, 6 ժամ է՝ ձերբակալման ժամը լրացել է, դատավորը դրա մասին տեղյա՞կ է պահել. «Ուղեկցող գնդի տղաներին դահլիճից դուրս է հրավիրել և ասել է՝ դուք ազատ եք: Հիմա ուզում եմ ձեզանից հարցնել՝ դուրս չգա՞նք: Մենք ազատ ենք, մեր նկատմամբ այս պահին խափանման միջոց չկա կիրառած, ժամ չկա դրած, մենք ազատ ենք»:
Մանվել Գրիգորյանն էլ պատասխանում է. «Մենք առաջինն էս պահին ունենք պատվի խնդիր, որն ինձ, չեմ մանում ով, ինչ ա ուզում ապացուցի, ամենաշատ կարևորը ինձ ա պետք ապացուցել իմ մեղավորության մասին: Ես տասնյակ հազարավոր մարդկանց հրամանատար եմ եղել, տասնյակ հազարավորների հետ ճանապարհ եմ անցել: Չգիտեմ՝ թե էսօր ով ինչքան ա մտածում իմ մասին, բայց ես ցանկանում եմ, որ ինձ ճիշտ պահեմ: Ես իրավունք էլ չունեմ իմ երկրից խռովելու:
Հիմա իմ հարազատ ընկերներն էլ ինձ ճիշտ չեն հասկանում, հիմա իմ մեջ չի խնդիրը: Ես հավատում եմ ինձ, իմ ընկերներին, իմ երկրին, իմ պետությանը և արդարադատությանը, իսկ եթե ինչ-որ բան պետք է ճիշտ չեթա, ժամանակը բոլորի դատավորն է ու կիմանանք, էլի, ով էր»: