Ադրբեջանը ռազմական շքերթի ժամանակ կցուցադրի ամերիկյան Bell-412 ուղղաթիռներ
Ադրբեջանը հունիսի 26-ին երկրի զինված ուժերի ստեղծման 100-ամյակին նվիրված ռազմական շքերթի ժամանակ կցուցադրի ամերիկյան արտադրության Bell-412 ուղղաթիռներ: Այդ մասին «Интерфакс-Ադրբեջան»-ին հայտնել է ռազմական աղբյուրը:
«Bell-412 ուղղաթիռներն արդեն զինանոցում են: Դրանք կցուցադրվեն ռազմական շքերթի ժամանակ»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Նրա խոսքով՝ դրանք ոչ խորհրդային/ռուսական արտադրության առաջին ուղղաթիռներն են, որոնք ձեռք է բերել ադրբեջանական բանակը:
Աղբյուրի խոսքով՝ Bell-412-ից բացի՝ շքերթի ժամանակ թռիչքներ կիրականացնեն նաև Ми-24, Ми-24G, Ми-35M, Ми-17 և Ка-27 ուղղաթիռները: