Նորավանի գյուղապետի յուրացումները
2018թ. հունիսի 11-ին Սյունիքի մարզի դատախազությունից ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Սիսիանի բաժին է ուղարկվել ՀՀ վարչապետին եւ ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված քաղաքացու դիմումն այն մասին, որ Նորավան բնակավայրի վարչական ղեկավար Ս. Պ.-ն 2013-2017թթ. ընթացքում կատարել է յուրացումներ:
Դատախազությունից հայտնում են, որ դիմումի կապակցությամբ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ դեռեւս 2009թ քննված քրեական գործով իրեղեն ապացույց ճանաչված եւ 2009թ. հոկտեմբերին քրեական մի գործով վարույթը կարճելու մասին որոշմամբ Սյունիքի մարզի Նորավան համայնքին վերադարձվել է այդ քրեական գործով իրեղեն ապացույց ճանաչված Ф-12, Ф-16, Ф-32 եւ Ф-42 չափերի ընդհանուր 1721,2 մետր խողովակներ:
Նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Նորավան համայնքի ղեկավար Ս. Պ.-ն 2014թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին պաշտոնեական դիրքի օգտագործմամբ յուրացրել է իրեն վստահված, համայնքի գույք հանդիսացող առանձնապես խոշոր չափերի՝ մոտ 5 մլն. 600 հազ. ՀՀ դրամ արժեքով վերոնշյալ խողովակները:
Նկատի ուեննալով, որ նախապատրաստված նյութերում առերեւույթ առկա են հանցագործության հատկանիշներ՝ դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Սիսիանի բաժնում հունիսի 21-ին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործը եւ ուղարկվել ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին: