Փաշինյանը փոխմարզպետներ է նշանակել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արտաշես Նիկոյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից։
Վարչապետի որոշմամբ, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ է նշանակվել Նարեկ Գրիգորյանը:
Մեկ այլ որոշմամբ, Անդրեյ Ղուկասյանը նշանակվել է ՀՀ Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնում: