Առաջին փոխվարչապետի գրասենյակի ղեկավարն ազատման դիմում է ներկայացրել
ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գրասենյակի ղեկավար Վահան Կոստանյանն աշխատանքից ազատվելու դիմում է գրել։
«Երեկ երեկոյան դիմում եմ ներկայացրել Արարատ Միրզոյանին աշխատանքային լիազորություններս դադարեցնելու համար»,– գրել է նա Facebook-ի իր էջում:
Հիշեցնենք, որ Վահան Կոստանյանն այդ պաշտոնին նշանակվել էր մայիսի 21-ին։ Վահան Կոստանյանը «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամներից է եւ ակտիվ մասնակցել է ակադեմիական տարկետման պահպանմանն ուղղված ակցիաներին:
Ավելի վաղ «Հրապարակ»-ը գրել էր, որ Վահան Կոստանյանը դիմել է ԿԳՆ՝ բանակից ակադեմիական տարկետում ստանալու հավակնելու համար։ «Զինկոմիսարիատում հանձնաժողովը արձանագրել է, որ ունեմ բարակ աղիքի խնդիր և նորմայից մեծ քար երիկամում»,-ասել էր Կոստանյանը: