1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 11 դեկտեմբերի 2018թ., 00:00
Գյումրիում հայ կնոջը դաժանորեն ծեծելու և մահվան հասցնելու կասկածանքով ռուս զինծառայող է ձերբակալվել Մեգան Մարլքը ցանկանում է ծննդաբերել հիպնոզի օգնությամբ. ԶԼՄ-ներ Միջազգային տիեզերական կայան ամանորյա ուտեստներ և փորձարարական ճիճուներ կուղարկեն Իրանի զինուժերը հաստատեցին բալիստիկ հրթիռի փորձարկումները Ցտեսություն, թախիծ ( մաս 6-րդ) Թուրքական ոստիկանությունը ձերբակալել է Դիարբեքիրում հացադուլ անող 23 քուրդ կանանց 4 տարում Էրդողանին վիրավորելու հիմքով Թուրքիայում ավելի քան 68 հազար հետաքննություն է եղել Թուրքիան Սև ծովի ափերին ռազմաբազա կհիմնի Էրդողանն ինձ արդեն ոչ թե 2 օրը մեկ, այլ 6 օրը մեկ է Հիտլեր անվանում Թուրքիան և Ադրբեջանը համատեղ վագոններ են արտադրելու Հայաստանում ամերիկյան դեսպանատունը զգուշացնում է Մայրաքաղաքին աղետ է սպառնում Մեգան Մարքլն անակնկալ կերպով հայտնվել է The Fashion Awards մրցանակաբաշխության բեմին (լուսանկարներ) «Առաջին անգամ չմասնակցեց ընտրողների անգամ կեսը». «Նեզավիսիմայա գազետա»-ի անդրադարձը ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին «Հայրս խիստ ցնցված էր Հայաստանում տեղի ունեցածից». Ազնավուրի որդին պատմել է Սպիտակի երկրաշարժի օրերին կրած վշտի մասին ՃվՃվ Արոյի կրտսեր որդին ազատ է արձակվել Երկու միանձնուհիներ Լաս Վեգասում խաղատանը զվարճացել են գողացված կես միլիոն դոլարով Մանվել Գրիգորյանի համար շտապօգնություն են հրավիրել դատարան Ինչու Խորեն Բայրամյանը չի ընդունել Հայաստանի հավաքականի հրավերը Ֆրանսիայում արտակարգ դրություն է Ընտրությունների նախնական հետևությունները Սկանավորվել և հրապարակվել են ընտրողների ցուցակները. ԿԸՀ Գագիկ Սուրենյանը եւս մտահոգ է Ֆրանսիացիները դժգոհ են Մակրոնի հայտարարությունից Լողազգեստ, որը գրեթե չի ծածկում մարմինը (Լուսանկարներ) Ձեւավորվում է գաղափարազուրկ, ամորֆ խորհրդարան Մերկելը փափագում է կրկին հանդիպել Փաշինյանի հետ Բազմության ձայնը բոլորովին էլ Աստծո ձայնը չէ, երբեք մի ասեք՝ ձայն բազմաց, ձայն Աստծո Ադրբեջանում ուրախ են՝ նավթի գները սկսել են աճել Չեմպիոնների լիգա. Օրվա խաղերի անոնս Կարգին Հայկոն եւ կարգին ապօրինի շինությունները (Լուսանկարներ) Մեքսիկան 30 մլրդ դոլար կծախսի միգրացիայի խնդիրների լուծման համար Կառավարության անդամների մեծ մասը չի ուզում վերադառնալ կառավարություն Ի՞նչ ունեցվածք է հայտարարագրել Իրաքում նորանշանակ ՀՀ դեսպանը Բոլորն են աթոռ ուզում. «իմքայլականներն» արդեն իրար տակ են փորում Կբողոքարկե՞ն արդյունքները Վանեցյանը կլքի ԱԱԾ տնօրենի պաշտոնը Հեղափոխությունը մտավ ամենաբարդ փուլ. որ համարով է խաղալու Փաշինյանը Մակրոնը համաձայնել է կատարել ցուցարարների մի շարք պահանջները «Իմ քայլը» դաշինքում վիճակը սրված է. «Չենք լռելու» Արարատի մարզը նոր «բդեշխ» ունի Եռագույն սրտիկով շնորհավորանք ԱՄՆ դեսպանատնից՝ հայ ժողովրդին (Լուսանկար) Նիկոլա Ազնավուրը մասնակցել է քվեարկությանը Համացանցում սադրող հռետորաբանության դեպքերը անհանգստութուն են առաջացնում Համակարգչային խաղերն ու համացանցը դանդաղեցնում են երեխայի ուղեղի զարգացումը Սովորություններ, որոնք ծերացնում են մաշկը Ամանորյա Comedy club. Գարիկ Մարտիրոսյանի կնոջ պարը «մանղալի» մոտ Պորոշենկոն ստորագրել է Ռուսաստանի հետ բարեկամության պայմանագրի դադարեցման մասին օրենքը Կարգելվի բժիշկներին և ուսուցիչներին ծաղիկներից բացի այլ նվեր տալը ՀՀ 7-րդ գումարման ազգային ժողովում կլինի 132 պատգամավոր 102-ամյա կինը ցատկել է պարաշյուտով (տեսանյութ) «Մեզ փորձում են կրկնակի հարկել». ավտովաճառողների ակցիան ՊԵԿ-ի դիմաց Նախնական. Ովքե՞ր են ընտրվել «Իմ քայլը» դաշինքից պատգամավոր ռեյտինգային ընտրակարգով Կաթի նոր արտասովոր հատկություն Ճապոնիայում թույլատրել են օտարերկրացիների աշխատանքի ընդունել Սթրիփ ակումբի մենեջերն Արագածոտնում երրորդն է ԵԱՀԿ դիտորդական խմբի եզրակացությունը «Իմ քայլը» դաշինքին ձայն տված 150 հազար քաղաքացի չի քվեարկել ոչ մի ռեյտինգային թեկնածուի օգտին Մանրամասներ Կոտայքի մարզում չորս անձի դանակահարության դեպքի մասին Կանադայի ՌԾՈՒ-ն Լատինական Ամերիկայի ափերին ավելի քան 17 տոննա կոկային է առգրավել Մակրոնը հանդիպում է անցկացնում արհմիությունների ու կուսակցությունների ներկայացուցիչների հետ Համազգային թատրոնի դերասանները շարունակում են գործադուլը Եվրոպական դատարանը Մեծ Բրիտանիային թույլ է տվել միակողմանի կերպով դադարեցնել «Բրեքզիթ»-ը Դոդոնը կրկին հեռացվել է Մոլդովայի նախագահի պաշտոնից Մեծերի համար նախատեսված ֆիմի աստղ Բերկովան փախել է հինգերորդ ամուսնուց Բուզովան երկրպագուներին նոր կերպարով է ներկայացել Իրավապահների կողմից իրականացվում են կամայականություններ ԶԼՄ-ների նկատմամբ Բրիտանացին 5 դոլարով պատահաբար գնել է 4000 տարեկան թաս Ընտրությունների արդյունքների ամփոփումը տեղի կունենա քվեարկությունից հետո 7-րդ օրը․ Տիգրան Մուկուչյան Անքնությամբ տառապող մարդիկ նման են շիզոֆրենիկների Տիգրան Մուկուչյանն անձամբ է զրուցել Հունան Պողոսյանի հետ՝ ճշտելու, թե արդյոք ուղղորդել է ընտրողներին Տիգրան Մուկուչյանը հրապարակեց ընտրությունների արդյունքները Ջիհադիստները քիմիական հարձակում են ծրագրել Լոնդոնի մետրոյում Որն է ՀԱՊԿ-ի եւ ՆԱՏՕ-ի տարբերությունը Ջեյ Լոն ընտանիքի հետ զարդարում է տոնածառը Հոլիվուդի «վետերան» Քըրք Դուգլասը նշել է ծննդյան 102-րդ տարեդարձը (լուսանկարներ) Երկարատև վազքը վնաս է առողջությանը Դեմբելեն դարձյալ ուշացել է «Բարսելոնայի» մարզումից Հարսնացուն նիհար եւ գեր հյուրերի համար զգեստներ է հորինել եւ խայտառակվել Մակրոնը «կոնկրետ ու անհապաղ միջոցառումներ» կներկայացնի իրադրությունը կարգավորելու համար
Հարցում

Ջանջուղազյանը կարող է հանգիստ քնել, իսկ Փաշինյա՞նը

«Իրատես» թերթը գրում է. «Կառավարության նիստերից մեկի ժամանակ, երբ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն անհանգստություն հայտնեց, թե համաներումները կարող են բյուջեի վրա մեծ բեռ լինել, Փաշինյանը հակադարձեց, թե հսկայական ստվերային տնտեսություն կա, որը պետք է հարկային դաշտ բերել: «Մենք փող ունենք, պարզապես մեր փողն այնտեղ չէ, որտեղ պետք է լինի: Այնպես որ, պարոն Ջանջուղազյան, Դուք կարող եք հանգիստ քնել գիշերը»,- հայտարարեց վարչապետը: Սակայն այս երկրի ֆինանսական հոսքերին ու փողերին միշտ տեղյակ Ատոմ Ջանջուղազյանը չէր կարող հենց այնպես մտահոգություն հայտնել և հույսը դնել ստվերի կրճատման վրա, որն անգամ հաշվարկված էլ չէ, այսինքն, հայտնի չէ` մեր տնտեսության քանի՞ տոկոսն է ստվերը: Բայց ամեն ինչ հերթով:

Հայտարարվեց, որ այսուհետ պարտադիր կուտակային համակարգում պետության միջամտությունը լինելու է 7,5 տոկոս, սա ենթադրում է բավականին մեծ՝ շուրջ 12 միլիարդ դրամի ծախս բյուջեի վրա, այսինքն, պետք է լինի մշտական հոսք պետական գանձարան, որ այդ ծանրաբեռնվածությունը մեղմացվի: Մինչդեռ ոչ ոք կոնկրետ չի ցուցանում, թե որտեղից են լինելու այդ մուտքերը բյուջե: Իսկ բյուջեն պոպուլիստական հայտարարություններով չի կարող լցվել, այն հստակ տրամաբանություն ունի. եթե ավելացնում ես ծախսերը, պետք է ցույց տաս, թե որտեղից ես եկամուտներ բերում:

Հաջորդը. շուտով եկամտահարկի դրույքաչափի իջեցում է նախատեսում կառավարությունը, որը կրկին բյուջեի համար լրացուցիչ բեռ է: Իսկ եթե այս ամենին գումարենք նախարարից մինչև վարչապետ մշտապես հնչած այն հայտարարությունները, թե թոշակ, նվազագույն աշխատավարձ պետք է բարձրացնենք, իրավապահ համակարգին, հարկայինին, ուսուցիչներին, դասախոսներին... բոլորին պետք է շատ վճարենք, որ զերծ մնանք կոռուպցիոն դրսևորումներից, հարց է առաջանում՝ ի՞նչ միջոցներով, որտե՞ղ են այդ գումարները: Մեկ նկատառում ևս. երբ հանրապետականները քննադատում էին կառավարության ծրագրում թվեր չլինելու հանգամանքը, շատ տնտեսագետներ դա բացատրեցին այն հանգամանքով, որ նոր կառավարությունը դեռ հստակ չի գնահատել ստվերը, դրա համար էլ թվերը բացակայում են:

Ասել է՝ եթե չեն գնահատել ստվերը, չունեն նաև դրա կրճատման մեխանիզմները: Իսկ մեկ սուպերմարկետի` 5 տոկոս շրջանառության հարկ վճարելը հարցը հաստատապես չի փակում, անգամ 20 տոկոսի դեպքում էլ իրավիճակն արմատական փոփոխության չի ենթարկվի: Դա ո՛չ պետական ապարատի աշխատավարձերի, ո՛չ էլ թոշակների բարձրացման հնարավորություն չի տալիս: Իսկ եթե Նիկոլ Փաշինյանի հույսը թալանած միջոցները պետական բյուջե բերելն ու այս հարցերը կարգավորելն է, այս առումով էլ մեծ խնդիր կա: Իսկապես, թալանի մասշտաբները շատ մեծ են եղել մեր երկրում, և եթե նոր վարչապետին հաջողվի ողջ թալանն «առգրավել» ու բերել բյուջե, դա միայն որոշակի ժամանակի ու որոշակի խնդիրներ լուծելու համար է։ Իսկ այն ծախսերը, որ նրանք հայտարարում են, ենթադրում են միջոցների շարունակականություն, բյուջեի մշտական հոսքեր:

Գողացված կամ թալանված միջոցներով բյուջե լցնելը մեկ «ակտով» իրականացվող գործողություն է, ինչ-որ նպատակի կծառայի և վերջ, այնինչ այն ծախսերը, որ բյուջեն իր վրա է վերցնում, անընդհատություն են ենթադրում: Ասենք, բյուջեից թալանած գումարները հետ բերելով մեկ տարի թոշակ ու աշխատավարձ բարձրացրին, հետո՞:

Անշուշտ, շատ լավ է, որ նոր ղեկավարությունը «գեներալնի ուբորկա» է սկսել երկրում, բայց, զուտ տնտեսական հաշվարկների առումով, կառավարության խոստացած փոփոխությունները հնարավոր են ոչ թե թալանածը հետ բերելով, այլ տնտեսական աճ և լրացուցիչ հարկային եկամուտներ ապահովելով, այլապես բյուջեն կոլապսի կենթարկվի: Մեծ հարց է նաև՝ արդյոք կառավարությունը գնահատե՞լ է, թե Հայաստանում որքան պոտենցիալ հարկունակ ոլորտներ կան կամ գործունեության տեսակներ, որոնք ստվերում են և բյուջեի ամենամյա լրացուցիչ եկամուտների աղբյուր կարող են լինել:
Այնպես որ, Ատոմ Ջանջուղազյանը կարող է հանգիստ քնել, իսկ Նիկոլ Փաշինյանը հասարակությանը դեռ պետք է բացատրի, թե բյուջեի ինչ հոսքերով են իր խոստումները կյանքի կոչվելու»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

website by Sargssyan