1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 17 հուլիսի 2018թ., 00:00
Ճանաչեք հին Երևանը. «Քաղաք» պանդոկ «Ես ցնցված եմ»․ CNN-ի լրագրողը քննադատել է Պուտինին՝ Թրամփի հետ հանդիպմանն ուշանալու համար Ռուսաստանում երեխան ընկել է ութերորդ հարկից եւ ողջ է մնացել Ինչպես է Հենրիխ Մխիթարյանը շնորհավորել Ֆրանսիայի հավաքականին (Լուսանկար) ՊԵԿ-ը փոշմանել է Պուտինի եւ Թրամփի դեմ առ դեմ հանդիպումը նախատեսվածից ավելի երկար է տեւել «Դատապարտում ենք այդ գործողությունները». Իրանն արձագանքել է Ադրբեջանում տեղի ունեցող դեպքերին Արայիկ Խանդոյանի եղբայրը՝ Արարատ Խանդոյանն ազատության մեջ է Մոգերինին ԱՄՆ-ին կոչ է արել հիշել, թե ովքեր են իրենց բարեկամները Թուրքիայում ֆաշիզմի առաջխաղացումը պետք է կանգնեցնել միասին․ Կարո Փայլան Երևանի քաղաքապետի ընտրություն տեղի չունեցավ՝ ավագանու նիստը չկայացավ Մեզ Լեռնային Ղարաբաղում նոր լարվածություն պետք չէ. Սվիտալսկի Զանգվածային ձերբակալություններ Սումգայիթ քաղաքում Էրդողանը հայտարարել է, որ «հպարտ է թուրք ժողովրդի ներկայացուցիչը լինելու համար» Ֆրանսիան ցնծում է, Խորվաթիան տխրում Ռուբեն Մելիքյանն ու Արման Թաթոյանը հանդիպել են Գարեգին Բ Վեհափառին Արգենտինայի հավաքականը խզեց պայմանագիրը Խորխե Սամպաոլիի հետ Արցախի առաջնագծում լարվածությունը բավական նվազել է Եվրոպացի պաշտոնյան հակադարձում է Թրամփի հայտարարությանը, թե ԵՄ-ը հակառակորդ է Տուսկը ԱՄՆ-ին, Ռուսաստանին և Չինաստանին կոչ է անում խուսափել առևտրային պատերազմներից Աշխարհի առաջնության եզրափակիչն այսօր՝ Թրամփ-Պուտին Այսօրվա անձրեւին չխաբնվեք. առաջիկա երեք օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով Դեշանը՝ չեմպիոն-խաղացող և չեմպիոն-մարզիչ Աշխարհի առաջնության եզրափակիչը լուսանկարներով Ֆրանսիան դարձավ աշխարհի կրկնակի չեմպիոն Վրաստանի խորհրդարանը վստահության քվե տվեց փոփոխված կառավարությանը Թրամփը Մեյին խորհուրդ է տվել դատի տալ Եվրամիությանը «Ես կապ չունեմ եկեղեցաքանդ եւ մոլեռանդ շարժման հետ» ՀՀԿ-ն եւս Երեւանում ցանկանում է արտահերթ ընտրություններ անցկացնել Պուտինն ու Էրդողանը հեռախոսով քննարկել են ոչ թե Արցախի, այլ Սիրիայի հարցը Ֆրանսիա-Խորվաթիա՝ ժամը 19-ին (հավաքականների կազմերը) Երևանում սեռական բնույթի բռնի գործողությունների զոհ է դարձել 8-ամյա երեխա. կասկածյալը ձերբակալվել է Մի՞թե միայն Մալիշկայի գյուղապետն է ընտրակաշառք բաժանել Իլհամ Ալիևը մեծ հույսեր է կապում Ֆրանսիայի հետ՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում «Ելքը» որոշել է Երեւանում արտահերթ ընտրությունների գնալ Վանաձոր-Ալավերդի-Վրաստան ավտոճանապարհը փակ է․ ԱԻՆ Արթուր Աղաբեկյան. «Պարոնա՛յք, մի խայտառակեք ռեսպուբլիկան» «Արսենալ»-ն 8:0 հաշվով հաղթանակ է տարել. Մխիթարյանը դարձել է գոլի հեղինակ ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցությունը ստեղծում է անվտանգային շերտ, որը չեն կարող ճեղքել ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Թուրքիան. Ստանիսլավ Տարասով Բելգիան երրորդն է, իսկ Անգլիան՝ չորրորդը Կաթողիկոսի ճանապարհը մի կերպ բացվեց Կաթողիկոսի կյանքին վտանգ է սպառնում, իսկ իրավապահները լռում են Ընդունված դիմորդների անվանացանկը կփակցվի հուլիսի 15-ին Ադրբեջան այցելած հայկական արմատներով բլոգերն ահազանգում է իր կյանքին սպառնացող վտանգի մասին «Սպայկա»-ն պետբյուջե չի վճարել 2 միլիարդ 45 միլիոն դրամ. հարուցվել է քրեական գործ Կայացել է Հայաստանի Գավաթի 2018/19 խաղարկության վիճակահանությունը ՍԱՍ-ը՝ արաբների տեսադաշտում. Արտակ Սարգսյանը կվաճառի՞ սուպերմարկետների ցանցը Պարտքի համար մի ամբողջ ընտանիք պատանդ էին վերցրել Զբոսանք, խաղեր, հանդիպումներ. Մելանյա Թրամփը լավ ժամանակ է անցկացրել Թերեզա Մեյի ամուսնու հետ (լուսանկարներ, տեսանյութ) Աշխարհի ոսկու պաշարները սպառվում են «Ռեալի» պաշտոնական հայտարարությունը Նեյմարի վերաբերյալ Արարատ Միրզոյանը, որ դեմ էր 1-ին փոխվարչապետի ինստիտուտին, այժմ այդ «բարիքներից» է օգտվում Բաքվում բախտագուշակ խաբեբաները կողոպտել են քաղաքացիներին ՝ «ոգիների համար հյուրասիրություն կազմակերպելու» պատրվակով Տաշիրի քաղաքապետը 40 միլիոն դրամից ավելի գումար է հայտարարագրել. 4 անշարժ գույք ունի Խուզարկել են Արթուր Աղաբեկյանի հայրական տունը, «Մետաքսկոմբինատում» եւ Տողի «Նոր Կյանք» ջրաշխարհում Աշտարակի քաղաքապետի Lexus-ը տեղափոխել են «գաի պլաշչադկա» Մաշադյանը սկսել է իր ծանոթ-բարեկամներին տեղավորել ՊԵԿ-ում Գորիսի 27-ամյա միլիոնատեր քաղաքապետը Աշոտ Արսենյանը որոշել է վաճառել «Ջերմուկ գրուպ»-ը եւ լքել Հայաստանը Սամ­վել Ալեք­սա­նյա­նը բարձ­րաց­նում է գնե­րը Ինչպես է իտալացին հատուցել կնոջը դավաճանելու փորձի համար Յուրացվել է ենթասպաներին հատկացված պարգեւավճարների զգալի մասը Ուկրաինացի քաղաքական գործիչը հարձակվել է իրեն դիտողություն արած կնոջ վրա ՊՆ-ն ուսումնասիրում է ծառայությունից ազատված պաշտոնյաների զավակների գործերը Արմեն Սարգսյանը մեկնել է Մոսկվա Իրականացել է Թուրքիայի պատմության ամենախոշոր ռազմարդյունաբերական գործարքը Զանգվածային անկարգություններ եւ ձերբակալություններ Ադրբեջանում Սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում «Adidas»-ն արդեն 45 մլն եվրո է աշխատել Ռոնալդուի Յուվենթուս տեղափոխվելուց Կոչ ենք անում զերծ մնալ բժկական կենտրոնը քաղաքական հաշվարկների մեջ ներքաշելու ցանկությունից Զարուհի Փոստանջյանը պաշտոնապես առաջադրվեց Երեւանի քաղաքապետի թեկնածուի պաշտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ոտքերի վրա հազիվ կանգնող Յունկերը գրեթե ընկել է Պորոշենկոյի վրա Հայաստանը մնում է Ռուսաստանի դաշնակիցը, սակայն կզարգացնի հարաբերություններն Արեւմուտքի հետ. Փաշինյան Մոդրիչ. Շնորհակալ եմ Ռոնալդուին Ադրբեջանում սպանել են ՆԳՆ գնդապետների հաշվեհարդարին մասնակցածներից մեկին Իլյումժինովը հեռացվել է ՖԻԴԵ-ի նախագահի պաշտոնից ԱԺ-ում 4 քաղաքական ուժերը քննարկում են ընտրական օրենսգրքի փոփոխությունները Բիթքոինը վաճառվում է 6.3 հազար դոլար նիշից ցածր Արգենտինան Ռուսաստանին խնդրել է ձերբակալել և արտահանձնել Իրանի ԱԳ նախկին նախարարին Թրամփը վստահ է՝ տնտեսական «ցավը» կստիպի Իրանին ԱՄՆ-ի հետ գործարքի գնալ
Հարցում

Մանվել Գրիգորյանին «փուռը տալու» գործընթացին ակտիվորեն մասնակցում են ԵԿՄ-ականները

Երկրապահ կամավորականների միության Լոռու մարզային խորհրդի նախագահ Կամո Հովհաննիսյանը պնդում է՝ ավելի քան 10 տարի իրենց կենտրոնական գրասենյակից ֆինանսական օժանդակություն չեն ստացել։ Մարզերում ազատամարտիկների ընտանիքներին օգնելու կամ կազմակերպությունում ծագած խնդիրները լուծելու ամբողջ ծանրությունը միայնակ են կրել՝ տարբեր բարեգործներից գումար խնդրելով:

«Մանվել Գրիգորյանի ղեկավարման տարիներին երկրապահի վարչությունը ոչ մի բանով տարածքային բաժանմունքներին և մարզային կառույցներին տեր չի կանգնել։ Մուրացկանի կարգավիճակ ունեցող երկրապահը դա երկրապահ չի։ Անընդհատ ինչ-որ մեկից ինչ-որ բան խնդրելով, ինչ-որ մեկից ինչ-որ բան ստանալով չի լինում երկրապահ։ Էդ ֆոնդերից, էդ գումարներից ոչ մեկս տեղյակ չէինք»,- ասում է Կամո Հովհաննիսյանը:

ԵԿՄ-ի կայքն այս պահին համացանցում հասանելի չէ և հնարավոր չէ տեսնել՝ արդյո՞ք հասարակական կազմակերպությունը երբևէ ֆինանսական հաշվետվություն է ներկայացրել ստացած նվիրատվությունների մասին: ԵԿՄ Լոռու մարզային խորհրդի նախագահն ասում է՝ ավելի քան 10 տարի ինքը միության վարչության անդամ է, սակայն տեղյակ չի եղել, թե որքան փոխանցումներ են արվել միության հաշվին կամ ինչի վրա են ծախսվել կազմակերպության փողերը։

«Ես լինելով վարչության անդամ՝ տեղյակ չէի, թե ինչքան գումար ա մտնում, ինչքան ա դուրս գալիս և ինչքան ա ծախսվում։ Մենք էինք հաշվետվություններ տալիս տարվա կտրվածքով, իսկ իրանք կարդում էին: Ասենք՝ համագումարից համագումար, երկու տարին մեկ: Կարդում էին էդ թվերը, ներկայացնում էին: Լավ թվեր էին, սիրուն, շատ մեծ թվեր»,- շարունակում է Հովհաննիսյանը:

Նա պատմում է, որ ապրիլյան պատերազմին 247 լոռեցի կամավոր է մասնակցել։ Այդ օրերին ԵԿՄ Լոռու մարզային խորհուրդն էլ մեծ չափով օգնություններ է հավաքել։ Առաջին երկու օրերին մարտական գործողություններին մասնակցող զինվորներին և նրանց ընտանիքներին հասցեագրված օգնությունները ստանալու և տեղ հասցնելու գործը լոռեցի երկրապահներն են իրականացրել, դրանից հետո՝ մարզպետարանն ու եկեղեցին են ստանձնել այդ պարտավորությունը։

Կամո Հովհաննիսյանը չի թաքցնում՝ Լոռու մարզպետարանի և Վանաձորի քաղաքապետարանի հետ կոնֆլիկտ են ունեցել, տհաճ խոսքուզրույց է եղել՝ երկրապահներին ըստ արժանվույն պատվի չարժանացնելու համար։ Բայց դա չի խանգարել, որ մարզպետարանը կատարի ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի հրահանգը։

«Մանվել Գրիգորյանը զանգել էր բոլոր մարզպետներին, որ բոլոր մարզային և քաղաքային կառույցների համար գնեն տրասպորտային միջոց։ Որոշակի կոնֆլիկտից հետո մարզպետարանը որոշեց գնել մի հատ ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենա։ Գնել էին այդ ՈւԱԶ-ը, բայց քանի որ իմ հետ և մեր տղաների հետ ունեին կոնֆլիկտ, էդ մեքենան միանգամից տարան տվեցին Մանվել Գրիգորյանին։ Հետագայում կարող ա էդ ավտոն էլ նույն կերպ հայտնվեր այդ գարաժում»,- ասում է ԵԿՄ Լոռու մարզային խորհրդի նախագահը:

Տարիներ շարունակ նաև իրենց կողմից հերոսացված գեներալի հետ կապվող՝ խոշոր յուրացումներին առնչվող սկանդալը ԵԿՄ Լոռու մարզային խորհրդում ևս խայտառակություն են համարում։ Գրասենյակից արդեն հանել են գեներալի լուսանկարը․ «Հանել եմ, չեմ ժխտում»։ Ամենամեծ վիրավորանքն էլ համարում են դպրոցականների նամակների հետ կապված պատմությունը։ Կամո Հովհաննիսյանն ասում է, որ դրանք պատերազմի մասնակիցների համար «սուրբ գրքի» նշանակություն ունեին։

«Դա մեր Աստվածաշնչի էջերի նման թղթեր էին, ո՞նց կարելի էր դա արջին տալ։ Չի կարելի արյունով վաստակած անուններ ջնջել, թքել, կեղտոտել, հարամել, չի կարելի»,- վրդովվում է Կամո Հովհաննիսյանը։

website by Sargssyan