Թուրքերը զանգվածաբար հեռանում են Թուրքիայից
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Եվրամիության տարածքում ապաստան ստանալու համար դիմած Թուրքիայի քաղաքացիների թիվը 2017 թվականին աճել է 42 տոկոսով: Նման տվյալ է հրապարակվել Եվրամիության ապաստան տրամադրելու հարցերով գործակալության (EASO) ամենամյա զեկույցում։
Ինչպես գրում է թուրքական ahvalnews.com կայքը, 2017-ին Եվրամիությունում ապաստան ստանալու համար դիմել է տարբեր երկրների 728.470 քաղաքացի, ինչը 44 տոկոսով պակաս է 2016-ի տվյալից։ Ի հակառակ ընդհանուր ցուցանիշի՝ ԵՄ տարածքում ապաստան խնդրող Թուրքիայի քաղաքացիների թիվն ավելացել է 42 տոկոսով։
Մասնավորապես՝ 2016-ին ԵՄ-ում ապաստան ստանալու համար դիմել է Թուրքիայի 11.670 քաղաքացի, իսկ 2017-ին նրանց թիվը հասել է 16.640-ի:
Հայտնի է նաև, որ ԵՄ տարածքում ապաստան ստանալու դիմումների հարցում առաջատարը Սիրիայի քաղաքացիներն են, որոնց թիվն անցել է 108.000-ը։ Դիմումների ստացման առումով առաջատար է Գերմանիան, նրան հաջորդում է Ֆրանսիան։