Փոխհրաձգության հետևանքով Ադրբեջան-Իրան սահմանին զինծառայող է վիրավորվել
Ադրբեջան-Իրան սահմանի՝ Ջալիլաբադի շրջանով անցնող հատվածում զինված միջադեպ է տեղի ունեցել, հայտնում է minval.az-ը:
Ադրբեջանցի սահմանապահների և նրանց դիմադրություն ցույց տված սահմանախախտ անձանց միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել:
Նախնական տվյալներով՝ մեկ զինվոր հրազենային վնասվածք է ստացել: Նա տեղափոխվել է հիվանդանոց:
Փաստի առնչությամբ հետաքննություն է իրականացվում: Այլ մանրամասներ չեն հաղորդվում։