Էրդողանը բացառել է կառավարման խորհրդարանական համակարգին վերադարձը
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բացառում է կառավարման խորհրդարանական համակարգին վերադարձը, գրում է թուրքական diken.com.tr կայքը։
Մեկնաբանելով ընդդիմության առաջնորդների այն հայտարարությունները, թե ընտրություններում հաջողության հասնելու դեպքում իրենք կվերադարձնեն կառավարման խորհրդարանական համակարգը, Էրդողանն ասել է․ «Այս ժողովուրդն այդ դուռը փակել է 2017-ի ապրիլի 16-ին։ Եթե կարողանաք ձեռք բերել այն ուժը, որ խորհրդարանում նորից սահմանադրություն փոխեք՝ համեցե՛ք, փոխե՛ք։ Կամ եթե այդքան ուժ ունեք այդ հարցով ժողովրդի մոտ գնալու՝ գնացե՛ք։ Կիրակի օրը մենք կտեսնենք, թե ինչ է ասում մեր ժողովուրդը»,-ասել է Թուրքիայի ղեկավարը։
Էրդողանը չի բացառել, որ ստիպված կլինի խորհրդարանում նոր կոալիցիա ձևավորել, եթե իր կուսակցությունը 300 պատգամավորական տեղից պակաս ստանա այս ընտրություններում։
Հիշեցնենք, որ Թուրքիայում արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրությունները կկայանան հունիսի 24-ին։