1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 21 հոկտեմբերի 2018թ., 00:00
Ո՞ւմ ողնաշարն է կոտրելու Վայոց ձորի մարզպետը Լարված հանդիպումն ավարտվեց ոչ-ոքիով եւ Մոուրինիոյի ու Սարիի բախումով «Ռեալը» մի կերպ գոլ խփեց, բայց պարտվեց Փաշինյանը ծախսելով հարկատուների փողերը մեկնել է Բեյրութ սելֆի անելու համար Հաշքաջիի մահվան համար մեղավորները պետք է պատժվեն. Լոնդոն Երբ դու նախարար ես կարգում քո կուսակցությունում ամեն օր ծաղրի ենթարկված անձին, ապա... «Հրապարակ» «Ձեզ ուղարկում եմ լիքը դրական էներգիա». Սիրուշո Թուրքիան քննադատել է Հաշքաջիի սպանության վերաբերյալ Սաուդյան Արաբիայի հայտարարությունը Մեկնարկել է դեպի Մերկուրի եվրոպա-ճապոնական տիեզերական զոնդի թռիչքը Արթուր Սարկիսովը «Ենիսեյին» օգնեց վաստակել մեկ միավոր Սահմռկեցուցիչ հանցագործություն. սահմանային գյուղի գյուղապետը երկու տարում առերեւույթ յուրացրել է մոտ 570 դոլար Ձերբակալված ոստիկանների հարազատները փակել էին Երեւան–Սեւան ճանապարհը Չափազանց կատարյալ կնոջ օրվա ռեժիմը ծիծաղեցրել է ընթերցողներին Քեմբրիջի դքսուհու հարսանյաց զգեստն առաջարկում են գնել 150 դոլարով Գիտնականները բացատրում են, թե ինչպես է մարդու եկամուտը կապված նրա վատ սովորությունների հետ Ջիգարխանյանի նախկին կնոջն արդարացրել են՝ խարդախության գործի հետ կապված Ջորջ Քլունին իր երկվորյակների դայակներին մի ամբողջ կարողություն է վճարում Որքան կնստի «Անցումային արդարադատությունը» մեր գրպանների վրա Կենտրոնի թողապետ է նշանակվելու «Կարմիր խաչի Մխիկի» եղբոր որդին Բոլոր մարզերում, բացի Արմավիրից, մարզպետները պետք է լինեն ոստիկան Մեր տաղանդավոր երիտասարդները պետք է հնարավորություն ստանան ներկայանալ եւ ներկայացնել Հայաստանը աշխարհին. Արման Ղուկասյան Կարեւորը հպարտ դիրքով եւ դուխով քնելն է ԱՄՆ-ն չի բացառել նոյեմբերին Թրամփ-Պուտին հանդիպումը Օրվա խաղերի անոնս Շնաձուկը ցատկել է ձկնորսի նավակի մեջ, որտեղ գտնվել է նրա ընտանիքը (տեսանյութ) Փրկարարներն օգնել են դուրս գալ մերսման սեղանի մեջ խցանված երեխային (տեսանյութ) Ապարանում հերթական խաչն է տեղադրվելու. Խաչքավորը Ղրիմի Արտակն է Պրոֆեսիոնալիզմի պակասի հետևանքները. քննչականներում հրահանգվել է չխոսել Ինչու է «Բիզնես Արմենիա» հիմնադրամը պետբյուջեի հաշվին ծխախոտ գնել Պարտատոմսեր, դոլարներ. ի՞նչ ունեցվածք ունի նորանշանակ նախարարը Հայտնաբերվել են 226 մահացած անձանց վերաբերյալ տվյալներ Ադրբեջանցի գործարարին պարտավորեցրել են նախկին կնոջը 585 մլն դոլար վճարել Բաբլոյանը չեղարկել է ԱԺ գործուղումները Տարոն Մարգարյանը լքել է Հայաստանը եւ ընտանիքով բնակություն հաստատել Մոսկվայում Համոզե՞լ են, ճնշե՞լ են, թե՞ պարտադրել Արարատի մարզում նախկին իշխանության սատելիտները ճամբարափոխ են եղել ՀՀԿ–ի օգտին ամենաշատ ձայներ հավաքած թաղապետը կշարունակի՞ պաշտոնավարել Լուկաշենկոն առաջարկել է արձակուրդի ընթացքում ուսանողներին բանակ տանել Վենետիկի հանձնաժողովի նախագահը հայտարարություն է տարածել Հայաստանի ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ Բոլթոնի օրակարգում ղարաբաղյան հակամարտությունն առաջին տեղում չէ Եթե նարկոտիկի դեմ մարզպետն է պայքարելու, ուրեմն ԱԱԾ-ն ու ոստիկանությունը էլ չկան Նախկին սիրեցյալի հետ սեռական հարաբերություններ ունենալը կարող է օգտակար լինել Նիդերլանդներում տրվել է «X» սեռի առաջին անձնագիրը Ովքեր կշահեն եւ կտուժեն անցումային արդարադատությունից Անցումային արդարադատությունն այս պահի ամենակարեւոր խնդիրը չէ. Ռուբեն Մելիքյան (Տեսանյութ) Լեոնարդո դա Վինչին շեղաչք է եղել Մի քանի մտահոգություններ անցումային արդարադատության հետ կապված. Էլինար Վարդանյան (Տեսանյութ) Ֆրանսիայում առաջարկում են արգելել մարզային շեշտադրումներով խոսքի ծաղրը Էր Ռիադը Հաշաքջիի սպանության մեջ մեղադրում է գահաժառանգի խորհրդականին. NYT Ալավերդու պղնձաձուլարանի հետ կապված մենք լուծումներ ենք փնտրում․ Վարագ Սիսեռյան Արտակարգ դեպք Սյունիքի մարզում․ «Ամերիա բանկ»-ում փորձել են խոշոր չափի ԱՄՆ դոլար «խուրդել» Կոկորինի եւ Մամաեւի խափանման միջոցը մնաց կալանքը Ամերիկացի դերասանը հիշել է Հայոց ցեղասպանություն մասին՝ Թրամփին Հիտլերի հետ համեմատելիս Քարիմ Բենզեման մեղադրվում է մարդ առևանգելու մեջ Ջուր խմող մարզիչը զվարճացրել է համացանցի օգտատերերին Ոստիկանները հայտնաբերել են Գյումրիում գտնված նորածինների մորը Հայտնի խոհարարը բացահայտել է կատարյալ համբուրգերի գաղտնիքը Վրաստանը պատրաստ չէ անդամակցելու Եվրամիությանը Ղրղըզստանի նախկին նախագահ Աթամբաևի խորհրդականի նկատմամբ հետախուզում է հայտարարվել «Նրան այլ տեղ եմ հրավիրել». Պուտինի թիկնազորի նախկին ղեկավարը պատասխանել է Նավալնիի՝ բանավեճի հրավերին Անցումային արդարադատություն. քննարկում կլոր սեղանի շուրջ ՔՊ-ն կես տարում հաջողացրել է ադապտացնել ՀՀԿ-ի բոլոր արատները Հայտնի թուրք վիրտուոզ ջութակահարը նվագել է Կոմիտասի «Կռունկ»-ը՝ ի հիշատակ Արա Գյուլերի (տեսանյութ) Կոլեկտիվ անպատասխանատվություն կամ անլուրջ վերաբերվելու հետևանքները Քիմ Քարդաշյանի ամբողջովին մերկ լուսանկարը զայրացրել է նրա երկրպագուներին Չինաստանում արհեստական «լուսինը» կփոխարինի փողոցային լուսավորությանը Կիրա Նայթլին արգելում է իր դստերը արքայադստրերի մասին մուլտֆիլմեր նայել Ալավերդու պղնձաձուլական գործարանն այսօրվանից չի աշխատում, աշխատկիցները փակել են միջպետական ճանապարհը Ջորջ Բուշի դուստրը պատմել է Սպիտակ տանը շրջող ուրվականների մասին Թրամփը գովել է ինքնաթիռում հրդեհի ժամանակ տիկնոջ վարքը Թուրքիայի զգալի հատվածը պատվել է Արաբական թերակղզուց եկող ավազափոշու ամպերով Ինչպես հնարավորինս արագ ազատվել անպատասխան սիրուց (լուսանկարներ) Հասարակաց տների սեփականատերը մահացել է մարմնավաճառուհու հետ զվարճանքից հետո Էջմիածնում քարոզարշավի ժամանակ օգտագործվել են պետական և վարչական լծակները Թուրքիայի մզկիթներից մեկում հավատացյալները 37 տարի շարունակ սխալ ուղղությամբ են նամազ արել Հղիության 9 ամիսները՝ 3D 10 րոպեի ընթացքում(Տեսանյութ) ԱՄՆ-ը Վրաստանին է փոխանցել պարեկային մոտորանավեր ԱՄՆ-ն ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ կկիրառի ՀՀ վարչապետի ընտրության հարցը խորհրդարանը կքննարկի հոկտեմբերի 24-ին Թուրք հաղորդավարն Արա Գյուլերի մահվան լուրն ընթերցելիս ուղիղ եթերում չի կարողացել զսպել արցունքները (տեսանյութ)
Հարցում

7 ամիս Հայաստանից բացակայող աշակերտուհուն գնահատականներ են դրել. ԿԳ նախարարի բացահայտումը. (Տեսանյութ)

119 դպրոցի ավարտական դասարանի աշակերտուհիներից մեկը 7 ամիս է՝ բացակայում է Հայաստանից, բայց դպրոցական մատյաններում նրա անվան դիմաց գնահատականներ են դրվել: Բացահայտ մասին ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հայտնեց ֆեյսբուքյան ուղիղ եթերում:

«Եվս մեկ համակարգային խնդրի մասին եմ ուզում խոսել, որի կոնկրետ բացահայտումն այսօր եղավ: Անընդհատ բողոքում են, որ որոշ դպրոցներում, այդ թվում՝ քոլեջներում եւ ուսումնարաններում, որոշ մասնավոր ԲՈՒՀ-երում բացակա աշակերտների եւ ուսանողների փոխարեն կեղծ գնահատականներ են դրվում: Ես անձամբ այսօր նման մի բողոքով գնացի, եւ պատկերն իրականում շատ տխուր էր: Տխուր էր այդ դպրոցի համար, որովհետեւ կեղծիքն ակնհայտ էր: Նույնիսկ դպրոցի ղեկավարությունն ընդունեց, որ բացակա աշակերտուհու համար գնահատականներ են նշանակվել, եւ եթե այս բացահայտումը չլիներ, այդ աշակերտուհին նաեւ ատեստատ կստանար: Խոսքը 119 դպրոցի մասին է»,- նշեց նախարարը:

Նրա խոսքով՝ աշակերտուհիներից մեկը, որի անունը նախարարը չնշեց, արդեն տեւական ժամանակ՝ 7 ամիս, բացակայում է Հայաստանից:

«Այսօր ես գնացի մաթեմատիկայի ավարտական քննությանը՝ ստուգելու այդ փաստը: Պարզվեց, որ այդ աշակերտուհին, որն ավագ դպրոցի վերջին դասարանում է, իբր քննությունները հանձնել է անցյալ կիսամյակի վերջում, ինչի իրավունքն ուներ: Բայց բացվեցին մատյանները եւ պարզվեց, որ նրա անվան դիմաց պարզապես գնահատականներ են նշանակվել: Գրավոր աշխատանքներն այդ աշակերտուհու բացակայում են»,- պատմեց Արայիկ Հարությունյանը:

Նախարարը պատրաստվում է փաստերը ներկայացնել իրավապահներին: «Փաստացի ոչ միայն բացակա աշակերտի համար պետությունը փող է վճարել եւ, փաստորեն, դպրոցը յուրացրել է այդ գումարը, այլեւ կարող է այնպիսի իրավիճակ լինել, որ սրա համար որոշ անձինք, հնարավոր է, գումար են վերցնել, այլապես ինչո՞վ բացատրել, որ մի ամբողջ դպրոց աչք է փակել սրա դեմ»,- հավելեց Հարությունյանը:

Ըստ ԿԳ նախարարի՝ բոլոր տնօրեններին ու ռեկտորներին կոչ է անում վերջ տալ նման պրակտիային եւ դպրոցներում կոռուպցիային, տեղեկացնել դրա մասին ԿԳՆ-ին, եւ գուցե արդյունքում իրավիճակը չբարդանա եւ հեշտ կլինի հարթել հետեւանքները:

 

website by Sargssyan