Ադրբեջանը գնում է միայն ամենաառաջադեմ զինատեսակները․ Զաքիր Հասանով
Ադրբեջանը գնում է միայն ամենաառաջադեմ զինատեսակները։ Այդ մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, գրում է minval.az կայքը։
Նա նշել է, որ տեղեկություններն այն մասին, թե Ադրբեջանը գնում է օգտագործված զենքեր, «տարածում են Հայաստանի հատուկ ծառայությունները»։
«Ադրբեջանը ձեռք է բերում միայն ամենաառաջադեմ սպառազինությունը ՝ «Պոլոնեզներ», БМП-3-ներ (հետևակի մարտական մեքենաներ), «Солнцепёк»-ներ (ծանր կրականետ համակարգեր), Т-90 տանկեր»,- հայտարարել է Հասանովը։
Բացի այդ, ադրբեջանցի նախարարի պնդմամբ, Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության արտադրանքը «նույնպես լիովին համապատասխանում է ժամանակակից չափանիշներին»։