Զաքիր Հասանովին շնորհավորում ենք սեփական հողատարածքների «ազատագրման» կապակցությամբ
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ադրբեջանի պաշտպանության նախարարի հայտարարություններին.
«Զաքիր Հասանովին շնորհավորում ենք սեփական տարածքում, սեփական տասնյակ հազարավոր կմ-երի հողատարածքների «ազատագրման» կապակցությամբ։
Մեկ իրողության փաստում միայն՝ ադրբեջանցի հողագործների եւ հովիվների գործունեությունը, որը շուրջ 25 տարի անվտանգ էր, այլեւս շնորհիվ «ազատարար» Հասանովի վտանգված է, շեշտում եմ՝ շնորհիվ ադրբեջանական բանակի ազատարար նախարարի»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը։